Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

06.03.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 96.1-ին հոդվածի վերնագիրը և հոդվածը «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի վերնագիրը «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով,» բառերով, իսկ 4-րդ, 7-րդ և 9-րդ մասերը «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո` «կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «24-րդ,» բառը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. փետրվարի 23
Երևան
ՀՕ-27-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2023 թվական:

 

 

 

pin
ՀՀ 10.02.2023
N ՀՕ-27-Ն օրենք