ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2023 թվականի N 142-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 459-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 3-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ և նրա տեղակալ նշանակելու մասին» N 459-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`».
2) «Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի 8
Երևան