ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2023 թվականի N 335-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 570-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշման հավելվածի`
1) «Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ» բառերով.
3) «Ա. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչի պաշտոնակատար» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի 24
Երևան