01.07.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «տուժած,» բառից հետո լրացնել «ընտանիքում բռնության ենթարկված,» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 5-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ նույն կետը «հաշվառում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ.» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների, այն անձանց, որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, պատժի կատարումը հետաձգվել է, քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց, պոռնկությամբ զբաղվող անձանց, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-196-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունիսի 2023 թվական: