Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

27.01.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.07.2023  -ից մինչեւ   27.01.2026  -ը:
 

(ուժը կորցրել է 22.01.2026 թիվ 97-Ն որոշում)

i

040.0498.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 498-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 20.07.2023 թիվ 1192-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 26-ի

N 498-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

i

2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` ծառայություն) եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք ծառայություն ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն, 20.07.2023 թիվ 1192-Ն որոշումներ)

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

i

4. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

(4-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն, 20.07.2023 թիվ 1192-Ն որոշումներ)

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

i

(5-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

i

6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(6.1-ին կետը լրաց. 19.03.2020 թիվ 341-Ն, 20.07.2023 թիվ 1192-Ն որոշումներ)

i

7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստ:

(7-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

i

7.1 Հանձնաժողովի քարտուղարը ծառայության կողմից կազմված բոլոր եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է ծառայության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացության առկայության դեպքում` քաղաքացիության դադարեցման գործընթաց հարուցելու իրավական հիմքը և գործընթացի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

(7.1-ին կետը լրաց. 19.03.2020 թիվ 341-Ն, 20.07.2023 թիվ 1192-Ն որոշումներ)

i

7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և ստորագրում են քվեաթերթիկը (Ձև N 1)` էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:

(7.2-րդ կետը լրաց. 19.03.2020 թիվ 341-Ն, 14.01.2021 թիվ 24-Ն որոշումներ)

i

8. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:

(8-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

i

(9-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

i

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` մեծամասնության համաձայնությամբ:

(10-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 24-Ն որոշում)

i

11. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

(11-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

i

12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն: Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի ղեկավարի և քարտուղարի կողմից, որից հետո այն հանձնաժողովի եզրակացության, ծառայության կողմից կազմված եզրակացությունների ու հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկների հետ` ներկայացվում են ծառայություն:

(12-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն, 14.01.2021 թիվ 24-Ն, 20.07.2023 թիվ 1192-Ն որոշումներ)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

i

(13-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

(14-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 498-Ն
Որոշում