ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2023 թվականի N 793-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)» բառերը` «ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի 31
Երևան