ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2023 թվականի N 1298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշման 3-րդ կետի`
1) «ա» ենթակետում «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով, «բժշկասոցիալական փորձաքննության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման» բառերով, «ուղեգրման» բառը փոխարինել «ուղղորդման» բառով.
2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` կավե հուշանվերների արտադրություն և կավագործության վճարովի ուսուցում, ձեռագործ խաղալիքների պատրաստում և վճարովի ուսուցում, ինչպես նաև կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2023 թվական: