| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2023 թվականի N 643-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 386-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 14-ի «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 386-Լ որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2023 թ. սեպտեմբերի
Երևան