ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1660-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված հավելվածը`
ա. 8471 80 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
._____________________________________________________________________.
|«8482 10 |Գնդիկավոր առանցքակալներ |
|___________|_________________________________________________________|
|8482 20 |Կոնաձև հոլովակավոր առանցքակալներ` ներառյալ ներքին |
| |կոնաձև օղակները` հոլովակներով և զատիչներով հավաքված |
|___________|_________________________________________________________|
|8482 30 |Հոլովակավոր գնդաձև առանցքակալներ |
|___________|_________________________________________________________|
|8482 50 |Այլ առանցքակալներ` գլանաձև հոլովակներով` ներառյալ |
| |հավաքված զատիչները և հոլովակները», |
._____________________________________________________________________.
բ. 8486 40 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
._____________________________________________________________________.
|«8504 |Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական |
| |կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր |
| |և դրոսելներ` կերպափոխիչներ ստատիկ», |
._____________________________________________________________________.
գ. 8525 89 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
._____________________________________________________________________.
|«8526 |Ռադիոտեղորոշման, ռադիոնավիգացիոն ապարատուրա և |
| |հեռակառավարման ռադիոապարատուրա` ռադիոնավիգացիոն |
| |ապարատուրա», |
._____________________________________________________________________.
դ. 8529 10 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
._____________________________________________________________________.
|«ԵՏՄ ԱՏԳ |Մասեր` բացառապես կամ հիմնականում 8524-8528 ապրանքային |
|ԱԱ 8529 |դիրքերում ընդգրկված ապարատուրաների համար նախատեսված», |
._____________________________________________________________________.
ե. 9014 80 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
._____________________________________________________________________.
|«9027 50 |Սարքեր և ապարատուրա` օպտիկական (ուլտրամանուշակագույն, |
| |սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր) ճառագայթման վրա |
| |հիմնված, այլ». |
._____________________________________________________________________.
2) հավելվածում ԱՏԳ ԱԱ 8504 40 ծածկագրի համար նկարագրության «Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ` կերպափոխիչներ ստատիկ» բառերը փոխարինել «Կերպափոխիչներ ստատիկ» բառերով.
3) հավելվածում ԱՏԳ ԱԱ 8526 91 ծածկագրի համար նկարագրության «Ռադիոտեղորոշման, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա` ռադիոնավագնացային ապարատուրա» բառերը փոխարինել «Ռադիոնավիգացիոն ապարատուրա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 սեպտեմբերի 2023 թվական: