ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1702-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1296-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ գլխի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 1296-Ա որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետում «4» թիվը փոխարինել «9» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2019 թվականի հոկտեմբերի 4-ին «34» համարի ներքո տրամադրված` «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության վկայականում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման և վկայականի փոփոխված տարբերակը «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու գործընթացը.
2) շահագործողի թույլտվության վկայականի փոփոխված տարբերակի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու գործընթացը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. հոկտեմբերի
Երևան