Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 897-Լ Ո ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2023 թվականի N 1049-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 897-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով և 21-րդ հոդվածի 1-ին մասով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 897-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «միացնել» բառը փոխարինել «միաձուլել» բառով, «այդ կապակցությամբ Արևմտյան մաքսատուն-վարչությունն անվանափոխել» բառերը` «ստեղծել» բառով, իսկ «վարչության» բառը «վարչություն» բառով.

2) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետում «միացնել» բառը փոխարինել «միաձուլել» բառով, «այդ կապակցությամբ Հետբացթողումային հսկողության վարչությունն անվանափոխել» բառերը` «ստեղծել» բառով, իսկ «վարչության» բառը «վարչություն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.10.2023
N 1049-Լ
Որոշում