ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2023 թվականի N 1160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 24-ի «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 104-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Գ. Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լ. Մանուկյան» բառերը փոխարինել «Հ. Հարությունյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 17
Երևան