ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2023 թվականի N 1207-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 570-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշման հավելվածում`
1) «ՀՀ արդարադատության» բառերից հետո «նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «նախարար» բառով.
2) «Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Դարբինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող» բառերով.
3) լրացնել «Ա. Սուջյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 29
Երևան