Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑ ...

 

17.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «օրենքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում` Կառավարության սահմանած կարգով, չափերով և ժամանակահատվածով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-375-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 22.11.2023
N ՀՕ-375-Ն օրենք