Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

09.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «գեներալ-լեյտենանտ» և «գեներալ-գնդապետ» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասի «բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի» բառերը փոխարինել «գլխավոր պաշտոնների խմբի» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների նշանակման և պաշտոններից ազատման կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 14-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հունվարի 8
Երևան
ՀՕ-1-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 22.12.2023
N ՀՕ-1-Ն օրենք