ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 փետրվարի 2024 թվականի N 273-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1985-Ն որոշման 2-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով`
«1.1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V, VI, VII և VIII գլուխներով սահմանված գործառույթների մասով 2024 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. փետրվարի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական: