Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2024 թվականի N 372-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման N 7 հավելվածի աղյուսակի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|16.|Հայաստանի Հանրապետության           |Պետական    |Պետական եկամուտների  |

|   |կառավարությանն առընթեր պետական     |եկամուտների|կոմիտեի նախագահ      |

|   |եկամուտների կոմիտեի նախագահ        |կոմիտեի    |                     |

|   |                                   |ղեկավար և  |                     |

|   |Հարկային տեսչության պետ            |նրա տեղակալ|                     |

|   |                                   |___________|                     |

|   |Հայաստանի Հանրապետության           |           |                     |

|   |նախարարների խորհրդին առընթեր       |           |                     |

|   |գլխավոր պետական հարկային տեսչության|           |                     |

|   |պետ                                |           |                     |

|___|___________________________________|           |_____________________|

|   |Հայաստանի Հանրապետության           |           |Պետական եկամուտների  |

|   |կառավարությանն առընթեր պետական     |           |կոմիտեի նախագահի     |

|   |եկամուտների կոմիտեի նախագահի առաջին|           |առաջին տեղակալ       |

|   |տեղակալ                            |           |                     |

|   |                                   |           |                     |

|   |Հարկային տեսչության պետի առաջին    |           |                     |

|   |տեղակալ                            |           |                     |

|   |Հայաստանի Հանրապետության           |           |                     |

|   |նախարարների խորհրդին առընթեր       |           |                     |

|   |գլխավոր պետական հարկային տեսչության|           |                     |

|   |պետի առաջին տեղակալ                |           |                     |

|___|___________________________________|           |_____________________|

|   |Հայաստանի Հանրապետության           |           |Պետական եկամուտների  |

|   |կառավարությանն առընթեր պետական     |           |կոմիտեի նախագահի     |

|   |եկամուտների կոմիտեի նախագահի       |           |տեղակալ              |

|   |տեղակալ                            |           |                     |

|   |                                   |           |                     |

|   |Հարկային տեսչության պետի տեղակալ   |           |                     |

|   |                                   |           |                     |

|   |Հայաստանի Հանրապետության           |           |                     |

|   |նախարարների խորհրդին առընթեր       |           |                     |

|   |գլխավոր պետական հարկային տեսչության|           |                     |

|   |պետի տեղակալ                       |           |                     |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև այն դեպքի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված դիմումի հիման վրա սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 2-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցրած անձին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակվել է կենսաթոշակ: Այս դեպքում նշված պաշտոններն զբաղեցնելու հիմքով կենսաթոշակը հաշվարկվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. մարտի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 մարտի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2024
N 372-Ն
Որոշում