ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2024 թվականի N 397-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1099-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1099-Ա որոշման`
1) N 1 հավելվածի`
ա. 8-րդ կետի 3-րդ սյունակի «Արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով,
բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._________________________________________________________________________.
|12.|«Հայաստանի |Ներքին |2024 թ. |Ֆինանսա- |Հայաստանի |
| |Հանրապետության |գործերի |հուլիսի |վորում չի |Հանրապետության|
| |սողանքավտանգ |նախարա- |3-րդ |պահանջվում |ջրային |
| |տարածքների ցանկը |րություն |տասնօրյակ| |օրենսգրքի |
| |սահմանելու մասին» | | | |29-րդ հոդվածի |
| |Հայաստանի | | | |4-րդ մաս». |
| |Հանրապետության ներքին| | | | |
| |գործերի նախարարի | | | | |
| |հրամանի նախագիծ | | | | |
._________________________________________________________________________.
2) N 2 հավելվածի`
ա. 1-ին կետի 3-րդ սյունակի «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, մարզպետների աշխատակազմեր, համայնքներ» բառերով,
բ. 2-րդ կետի 3-րդ սյունակի «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի 26
Երևան