Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2024 թվականի N 399-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Աշոտ Մարկոսյան - ԵՊՀ-ի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Արտակ Ղուլյան - «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Մարիետա Ղազարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Լուիզա Եղիազարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Վիգեն Ներսեսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Հեղինե Սարգսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի ուսանող» բառերով,

գ. «Օֆելյա Հակոբյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Սոֆի Մելիքսեթյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ   Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2024
N 399-Ա
Որոշում