041.0619.241002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2002 թվականի N 619-Ա
Դ. ԶԱԴՈՅԱՆԻՆ, Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. 2002 թվականի դեկտեմբերի 9-14-ը գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Էդուարդ Բարսեղյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանին գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն:
(1-ին կետը փոփ. 27.11.02 թիվ 712-Ա որոշում)
2. Դավիթ Զադոյանի, Էդուարդ Բարսեղյանի և Անդրանիկ Պետրոսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Դ. Զադոյանի, Է. Բարսեղյանի և Ա. Պետրոսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ