25.07.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2024 թվականի N 678-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը` 12 աշխատանքային օր տևողությամբ, և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը` 2 աշխատանքային օր տևողությամբ` 2024 թվականի հուլիսի 15-16-ը ներառյալ, հուլիսի 22-25-ը ներառյալ, հուլիսի 29-ին, հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ և օգոստոսի 5-9-ը ներառյալ:
(1-ին կետը փոփ. 25.07.2024 թիվ 698-Ա որոշում)
2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին 2024 թվականի հուլիսի 15-16-ը ներառյալ և օգոստոսի 5-9-ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ արձակուրդի մնացած ժամանակահատվածում` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հուլիսի 15
Երևան