Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1254-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) բանկը լիազոր մարմնին տրամադրում է հետվճարի շրջանակներում տվյալ ամսում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ տվյալները` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը: Նշված ժամանակահատվածում 1-ից ավելի անգամ տվյալներ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում վերջինը: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ տրամադրվում են ամբողջական տվյալներ: Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարը վճարում է տվյալ բանկը` իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ): Այս դեպքում հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո` 12 ամսվա ընթացքում շահառուին չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այդ օրվան հաջորդող ամսվա 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. օգոստոսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2024
N 1254-Ն
Որոշում