Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու մասին» N 523-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

1) հավելվածը 4-րդ գլխի 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին կետով`

«31.1. Սույն կանոնների 31-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են էլեկտրահաղորդման գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հոկտեմբերի 31

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2024
N 1714-Ն
Որոշում