ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2024 թվականի N 1862-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «տնտեսական» բառը փոխարինել «տնտեսական, կրթական, մարզական» բառերով, իսկ նույն կետի երկրորդ պարբերության «40 տոկոսի չափով» բառերը փոխարինել «80 տոկոսի չափով` ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի պահանջները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. նոյեմբերի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 նոյեմբերի 2024 թվական: