01.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «արտաքին հետախուզության ծառայության,» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ծառայության, » բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «ամենացածր դասային» և «բարձր դասային» բառերից հետո հանել «կամ դիվանագիտական» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.
«3.3. Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:».
3) 7-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «դիվանագետներին,» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենքի 9-րդ հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» աղյուսակի 8-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-476-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2024 թվական: