ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2025 թվականի N 487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը հաստատելու մասին» N 1936-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Օրենքով 36 ամսով տրված արտոնության ժամկետը ևս 24 ամսով երկարաձգելու հարցը պետք է քննարկվի լիազոր մարմնի կողմից` հիմք ընդունելով տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության արդյունքում ուղևորահոսքի ցուցանիշը, ինչպես նաև տնտեսության վրա նշված ցուցանիշի ունեցած ազդեցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2025 թվական: