Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

13.05.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2025 թվականի N 565-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2024 թվականի մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով, Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման, ինչպես նաև 2025 թվականի հնարավոր վարարումների ռիսկերի կառավարման նպատակով հաստատել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումների ցանկը` համաձայն N 8 հավելվածի, և իրականացնել առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, իսկ աշխատանքներն ընդունել փաստացի իրականացված ծավալներին համապատասխան:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում` փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` հակահեղեղային աշխատանքների պայմանագրի կնքելուց հետո տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Լոռու մարզպետի աշխատակազմին, համապատասխան համայնքապետարաններին, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, Ջրային համակարգերի օգտագործման և պահպանման տեխնիկական հանձնաժողովին, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը, «Լոռի» ջրօգտագործողների ընկերությանը` անհրաժեշտության դեպքում պարբերաբար մշտադիտարկում իրականացնելու, աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

5. Սույն որոշման գործողությունը և Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքների և ծառայությունների պայմանագրերի պայմանները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պայմանագրի կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

6. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով գնման գործընթացների համար չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. մայիսի 12
Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ԲԳԿ Ծրագրային դասիչը

ԲԳԿ/

Ծրագրի

/միջոցառման անվանումը

Ծրագրի

նպատակը/ Միջոցառման նկարագրությունը

Վերջնական արդյունքի նկարագրությունը/ Միջոցառման տեսակը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ - - -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - - -
  1004   Ոռոգման համակարգի առողջացում Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում Ոռոգման ջրի մատակարարման արդյունավետության և հասանելիության բարելավում, կորուստների կրճատում - - -
    1004 - 11020 Հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ Գետերի և հեղեղատարների մաքրման, հեղեղների կանխման և վերացման աշխատանքներ Ծառայությունների մատուցում 280,790.0 280,790.0 280,790.0
    1004 - 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում Օրվա կարգավորման ջրավազանների կառուցման և վերակառուցման համար նախագծերի և աշխատանքների ձեռքբերում Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ (109,579.5) - -
    1004 - 31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման համար նախագծերի և աշխատանքների ձեռքբերում Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
ՀՀ կառավարություն - - -
  1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում - - -
    1139 - 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում Ծառայությունների մատուցում 280,790.0 280,790.0 280,790.0
    1139 - 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում Ծառայությունների մատուցում (280,790.0) (280,790.0) (280,790.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխատանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզագրա- կան աշխա- տանքներ ոչ ֆինան- սական այլ ակտիվների ձեռքբերում
    ԸՆԴԱՄԵՆԸ (280,790.0) - (236,475.0) (44,315.0) -
    այդ թվում`          
    ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (280,790.0) - (236,475.0) (44,315.0) -
    այդ թվում`          
1004 31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ (280,790.0) - (236,475.0) (44,315.0) -
    այդ թվում`          
    Հակահեղեղային միջոցառումների իրականացման նախագծերի և աշխատանքների ձեռքբերում (280,790.0) - (236,475.0) (44,315.0) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը   առաջին կիսամյակ ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
          այդ թվում`      
04         ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - - -
          այդ թվում`      
  02       Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն - - -
          այդ թվում`      
    04     Ոռոգում - - -
          այդ թվում`      
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - - -
          այդ թվում`      
      1004   Ոռոգման համակարգի առողջացում - - -
          այդ թվում`      
        11020 Հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ 280,790.0 280,790.0 280,790.0
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե 280,790.0 280,790.0 280,790.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 280,790.0 280,790.0 280,790.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 280,790.0 280,790.0 280,790.0
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 280,790.0 280,790.0 280,790.0
          Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 280,790.0 280,790.0 280,790.0
          - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 280,790.0 280,790.0 280,790.0
        31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում (109,579.5) - -
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե (109,579.5) - -
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (109,579.5) - -
          ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (109,579.5) - -
          ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (109,579.5) - -
          ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (109,579.5) - -
          - Շենքերի և շինությունների շինարարություն (109,579.5)   -
        31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (156,895.5) (246,475.0) (236,475.0)
          - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (156,895.5) (246,475.0) (236,475.0)
          ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (14,315.0) (34,315.0) (44,315.0)
          - Նախագծահետազոտական ծախսեր (14,315.0) (34,315.0) (44,315.0)
11         ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ - - -
          այդ թվում`      
  01       ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ - - -
          այդ թվում`      
    01     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - - -
          այդ թվում`      
          ՀՀ կառավարություն - - -
          այդ թվում`      
      1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - - -
          այդ թվում`      
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 280,790.0 280,790.0 280,790.0
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ կառավարություն 280,790.0 280,790.0 280,790.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 280,790.0 280,790.0 280,790.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 280,790.0 280,790.0 280,790.0
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 280,790.0 280,790.0 280,790.0
          Պահուստային միջոցներ 280,790.0 280,790.0 280,790.0
        11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ կառավարություն (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          Պահուստային միջոցներ (280,790.0) (280,790.0) (280,790.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
    ԸՆԴԱՄԵՆԸ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
    այդ թվում`      
     ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (280,790.0) (280,790.0) (280,790.0)
    այդ թվում`      
1004 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում (109,579.5) - -
    այդ թվում` ըստ կատարողների      
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե (109,579.5) - -
1004 31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
    այդ թվում` ըստ կատարողների      
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե (171,210.5) (280,790.0) (280,790.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ԲԳԿ Ծրագիրը Միջոցառումը Իրականացնողը/ ակտիվն օգտագործողը/ շահառուի ընտրության չափորոշիչը Արդյունքային չափորոշիչը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
դասիչը անվանումը դասիչը անվանումը նկարագրությունը տեսակը     առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - - -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - - -
  1004 Ոռոգման համակարգի առողջացում - - -
      1004 - 11020 Հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ 280,790.0 280,790.0 280,790.0
          Գետերի և հեղեղատարների մաքրման, հեղեղների կանխման և վերացման աշխատանքներ
            Ծառայությունների մատուցում
              Ծառայությունը մատուցողի անվանումը` Մասնագիտացված կազմակերպություններ
                Հակահեղեղային միջո- ցառումների քանակը, հատ 1   1
      1004 - 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում (109,579.5) - -
          Օրվա կարգավորման ջրավազանների կառուցման և վերակառուցման համար նախագծերի և աշխատանքների ձեռքբերում
            Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
              Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե
      1004 - 31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման համար նախագծերի և աշխատանքների ձեռքբերում
            Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
              Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե
                Վերականգնվող օբյեկտներ, հատ     (4)
ՀՀ կառավարություն - - -
  1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - - -
      1139 - 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 280,790.0 280,790.0 280,790.0
          ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
            Ծառայությունների մատուցում
              Ծառայությունը մատուցողի անվանումը` ՀՀ կառավարություն
      1139 - 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
            Ծառայությունների մատուցում
              Ծառայությունը մատուցողի անվանումը` ՀՀ կառավարություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ԲՍԿ Ծրագիրը Միջոցառումը Իրականացնողը/ ակտիվն օգտագործողը/ շահառուի ընտրության չափորոշիչը Արդյունքային չափորոշիչը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
դասիչը անվանումը դասիչը անվանումը նկարագրությունը տեսակը     առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - - -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե - - -
  1004 Ոռոգման համակարգի առողջացում - - -
      1004 - 11020 Հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ 280,790.0 280,790.0 280,790.0
          Գետերի և հեղեղատարների մաքրման, հեղեղների կանխման և վերացման աշխատանքներ
            Ծառայությունների մատուցում
              Ծառայությունը մատուցողի անվանումը` Մասնագիտացված կազմակերպություններ
                Հակահեղեղային միջոցառումների քանակը, հատ 1   1
      1004 - 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում (109,579.5) - -
          Օրվա կարգավորման ջրավազանների կառուցման և վերակառուցման համար նախագծերի և աշխատանքների ձեռքբերում
            Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
              Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե
      1004 - 31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ (171,210.5) (280,790.0) (280,790.0)
          Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման համար նախագծերի և աշխատանքների ձեռքբերում
            Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
              Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե
                Վերականգնվող օբյեկտներ, հատ     (4)
ՀՀ կառավարություն - - -
  1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - - -
      1139 - 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 280,790.0 280,790.0 280,790.0
          ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատես- ված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
            Ծառայությունների մատուցում
              Ծառայությունը մատուցողի անվանումը` ՀՀ կառավարություն
      1139 - 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (280,790.0) (280,790.0) (280,790.0)
          ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
            Ծառայությունների մատուցում
              Ծառայությունը մատուցողի անվանումը` ՀՀ կառավարություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը (հազ. դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ     -
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե -
Բաժին N 04 Խումբ N 02 Դաս N 04 Ոռոգում     -
1004 31012 Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ         (280,790.0)
  ՄԱՍ II ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ         (280,790.0)
45241133/1 գետերի ափերի պաշտպանության աշխատանքներ ԲՄ դրամ     (280,790.0)
1004 11020 Հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ 280,790.0
  ՄԱՍ II ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 278,790.0
45241131/1 գետերի հոսանքների կարգավորման և ջրհեղեղների վերահսկման աշխատանքներ ՀՄԱ դրամ 278,790,000 1 278,790.0
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ         2,000.0
71351540/ տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 2,000,000 1 2,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2025 թվականի մայիսի 8-ի
N 565-Ն որոշման

 

ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN ը/կ Համայնքի անվանումը Աշխատանքների կատարման օբյեկտը Անհրաժեշտ միջոցառումները և աշխատանքների ծավալները Հողային աշխա- տանքների մոտավոր ծավալը, մ3 Նշումներ
Լոռու մարզ
1 Վահագնաձոր* Փամբակ գետ Վահագնաձորի կամրջից ներքև` Փամբակ գետի հունի մաքրում 15.0 մ լայնությամբ, մոտ 1.5 մ խորությամբ, 100 մ երկարությամբ, գետի կենտրոնում աճած ծառերի կտրում` արմատախիլ անելով: 2000 Փամբակ գետի հունում առաջացած կղզյակը խանգարում է գետի ազատ հոսքին: Առաջարկվում են նախագծային լուծումներ:
2 Վահագնաձոր * Փամբակ գետ Վահագնաձորի վերջնամասում Փամբակ գետը կիսվել և հոսում է երկու մասով, միջանկյալ հատվածում կղզյակ է առաջացել կոպճա- ճալաքարային գրունտից և խոշոր քարերից` 25-30 մ լայնությամբ, մոտ 1.5 մ խորությամբ, 350 մ երկարությամբ: Հանված գրունտը անհրաժեշտ է տեղափոխել գետի ձախ ափ, Մ-6 մայրուղու կողմում կատարել կողլիցք: 35000 Սպառնում է Մ-6 մայրուղուն և ցանքատարածքներին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
3 Քոբայրի հատված * Դեբեդ գետ Դեբեդ գետի մաքրում 30.0 մ լայնությամբ, 2.0-2.5 մ խորությամբ, մոտ 260 մ երկարությամբ խոշոր քարերից և ուղղորդում դեպի ափերը: 35000 Սպառնում է երկաթուղային գծերին և ցանքատարածքներին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
4 Սանահին կայարանի վերևի հատված (Կամչատկա) * Դեբեդ գետ Դեբեդ գետի կենտրոնական մասում կղզյակ է առաջացել կոպճա-ճալաքարային գրունտից և խոշոր քարերից` 20 մ լայնությամբ, մոտ 1.5-2,0 մ խորությամբ, 350 մ երկարությամբ: Հանված գրունտը անհրաժեշտ է տեղափոխել դեպի ափեր` անելով կողլիցք: 22000 Սպառնում է ցանքատարածքներին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
5 Սանահին կայարանի մուտքի սկզբնամաս * Դեբեդ գետ Սանահին կայարանի մուտքի սկզբնամաս` գետի ձախ ափին 50 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ, մոտ 1,0-1.5 մ տրամագծի խոշոր քարեր են, որոնք խանգարում են գետի ազատ հոսքին: Անհրաժեշտ է գետի հունից հանել խոշոր քարերը և տեղադրել նույն ափին` ստեղծելով ափապաշտպան կառույց: Այս հատվածից 50 մ վերև հոսանքի ուղղությամբ աջ ափին կուտակված կոպճա- ճալաքարային գրունտը պետք է մաքրել և տեղափոխել ձախ ափ կողլիցքով: 1500 Սպառնում է երկաթուղային գծերին և բնակֆոնդին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
6 Սանահին կայարանի վերջնամաս, երկաթգծի թունելի ստորին հատված * Դեբեդ գետ Դեբեդ գետի կենտրոնական մասում կղզյակ է առաջացել կոպճա-ճալաքարային գրունտից և խոշոր քարերից` 20 մ լայնությամբ, մոտ 1.5-2,0 մ խորությամբ, 40 մ երկարությամբ: Հանված գրունտը անհրաժեշտ է տեղափոխել դեպի ձախ ափ` անելով կողլիցք: 23000 Սպառնում է երկաթուղային գծերին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
7 ք. Ալավերդի, Բաղրամյան թաղամաս * Դեբեդ գետ Դեբեդ գետը կիսվել և հոսում է երկու մասով, միջանկյալ հատվածում կղզյակ է առաջացել կոպճա-ճալաքարային գրունտից և խոշոր քարերից` 50-60 մ լայնությամբ, 2,0- 2.5 մ խորությամբ, մոտ 350 մ երկարությամբ: 18000 Սպառնում է երկաթուղային գծերին և բնակֆոնդին, թաղամասում կառուցված սեփական տները հայտնվել են գետի հունում: Առաջարկվում են նախագծային լուծումներ:
8 ք. Ալավերդի, Կացոց թաղամաս* Դեբեդ գետ Դեբեդ գետը փոխել է հունը, նախկին հունում հայտնվել են խոշոր քարեր և կոպճային գրունտ, հաստաբուն ծառեր: 800 Առաջարկվում են նախագծային լուծումներ:
9 Շնող* Դեբեդ գետ Չհասած Շնող գետի ձախ ափին 80մ երկարությամբ հատված, 15մ լայնությամբ, 1,5 մ խորությամբ` քարեր, կոպճային գրունտ: 2000 Առաջարկվում են նախագծային լուծումներ:
10 Շնող * Շնող գետ Դեբեդ գետի Շնող վտակը իր գետաբերանից սկսած շուրջ 800 մ վերև ընկած տեղամասում ընթանում է լիցքերի վրա կառուցված Շնող տանող ճանապարհի եզրով: Նախորդ տարվա հեղեղի ժամանակ այս վտակը հորդանալով մի քանի տեղամասում ամբողջովին ողողվել է և Դեբեդ է լցրել նշված լիցքային ճանապարհի պաստառը` զգալի մեծացնելով Դեբեդի 8000 Ապառնում է Թեղուտ և Շնող բնակավայրերի բնակֆոնդին և հարակից տնամերձ հողամասերին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
      ջրաբերուկային կուտակումները: Ողողված տեղամասերից մեկում էլ մարդկային զոհ է գրանցվել: Ողողումների պատճառ են հանդիսանում Շնող վտակի վերջնամասի 3-4 գետահատույթում կուտակված ջրաբերուկները, որոնք խոչընդոտում են հոսանքի ազատ շարժումը: Կուտակումների ընդհանուր ծավալը ընդամենը մի քանի հարյուր խոր. մ է, և մաքրելը լուրջ ծախսեր չի պահանջում: Սակայն կուտակումների վնասարար հետևանքները կարող են անհամեմատ մեծ լինել: Հանձնաժողովի այցելության ժամանակ (15.04.2025 թ.) Դեբեդի նման այս վտակը ևս հորդացել էր, և ակնհայտ երևում էր, որ վտակի հունը առաջնահերթ մաքրման կարիք ունի:    
11 Ճոճկան * Դեբեդ գետ Ճոճկան-1 պոմպակայանի մղման խողովակա- շարից վերև` գետի ձախ ափին 10 մ լայնությամբ, 70 մ երկարությամբ , 1,0 մ խորությամբ կոպճա-ճալաքարային գրունտի մաքրում կողլիցքով: 1000 Սպառնում է պոմպակայանի մղման խողովակաշարին և տնամերձ հողամասերին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
12 Արևածագ* գետ Ձորագետ Արևածագի ձոր կոչվող տարածքում (հանգստյան գոտի) Ձորագետի հունի մեջ առաջացել են կղզյակներ: Մաքրված 1000 մ3 տիղմը և աղբը տեղափոխվում են 6 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր: Մյուս 1000 մ3 հանված գրունտը արվում է կողլիցք ափերին: 5000 Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:
13 ք. Տաշիր * Տաշիր գետ Տաշիր գետի հունը 6 կմ երկարությամբ, 12 մ լայնությամբ և մոտ 1.5 մ խորությամբ լցված է տիղմով, տարբեր տիպի նստվածքներով: Գետի հունը աշխատում է 1/3 կտրվածքի չափով, երկար տարիներ չի մաքրվել: Տաշիր գետ թափվող սելավատարի 400 մ հատված 5 մ լայնությամբ և մոտ 1.0 մ խորությամբ նույնպես լցված է տիղմով: Սելավատարից և Տաշիր գետի հունի 3,0 կմ հատվածից հանված տիղմը և աղբը տեղափոխվում են 6 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր: Տաշիր գետի հունի մյուս` 3,0 կմ հատվածից հանված գրունտը արվում է կողլիցք ափերին: 32000 Սպառնում է բնակֆոնդին, տնամերձ հողամասերին: Պահանջվում են հրատապ մաքրման աշխատանքներ:

 

* Աստղանիշով նշված են հրատապ մաքրման աշխատանքներ պահանջող հատվածները:
Գետերի և սելավատարի մաքրման համար ծավալները հաշվարկվել են մոտավոր ու կճշտվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ժամանակ և շինարարության ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2025 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2025
N 565-Ն
Որոշում