ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2025 թվականի N 821-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետում «522» թիվը փոխարինել «492» թվով:
2. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի`
i
1) «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «145» թիվը փոխարինել «175» թվով.
2) «որից` ղեկավարի խորհրդականների առավելագույն թիվը» սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. սեպտեմբերի 15
Երևան