Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1375-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագրից և տեքստից, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրից և տեքստից հանել «(մշտական)» բառը.

2) որոշման տեքստը և որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով, իսկ «օգտագործման» բառից հետո` «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

i

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգով ենթաօրենսդրական իրավական ակտերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի կողմից (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 89-րդ հոդվածի 1.1-ին կետերով նախատեսված դեպքերի:)»,

i

բ. 7-րդ կետը «հողամասերի համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 89-րդ հոդվածի 1.1-ին կետերով նախատեսված դեպքերի» բառերով,

i

գ. 14-րդ կետի «ա» ենթակետից հանել «(մշտական)» բառը,

i

դ. 17-րդ կետի երկրորդ պարբերության «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարի կողմից (համայնքի ավագանու համաձայնությամբ), իսկ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)` պետության սեփականությանը պատկանող հողերի դեպքերում` պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից):»,

i

ե. 22-րդ կետը «Հողամասերն» բառից հետո լրացնել «, բացառությամբ` իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում` կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերի» բառերով,

i

զ. 24-րդ կետը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում` կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերի, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կազմակերպում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը)» բառերով,

i

է. կարգի 7-րդ գլխի վերնագրից և ամբողջ տեքստից հանել «(մշտական)» բառը,

i

ը. 44-րդ կետի «գ» ենթակետը «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «կամ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով,

i

թ. կարգի 9-րդ գլխի վերնագրից և տեքստից հանել «(մշտական)» բառը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետը «պետական գույքն» բառերից հետո լրացնել «, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը` բացառությամբ անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի`

i

ա. 1-ին կետը «հանդիսացող գույքի» բառերից հետո լրացնել «, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերով,

բ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

i

«7) պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի մակերեսի մասին` արտահայտված հա-ով:».

i

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի վերնագրում «պետական գույքի» և կարգի 1-ին կետում ու N 3 օրինակելի ձևի 1-ին կետում «հանդիսացող գույքը» բառերից հետո լրացնել «, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 5-րդ կետը «հանդիսացող գույքի» բառերից հետո լրացնել «, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերով.

i

2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված կարգերի 1-ին կետերը «պատկանող անշարժ» բառերից հետո լրացնել «գույքը, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2025
N 1375-Ն
Որոշում