ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2025 թվականի N 868-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 853-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 853-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «Անահիտ Ավետիսյանի` ճանապարհածախսը» բառերը փոխարինել «Անահիտ Ավետիսյանի և Խաչատուր Ադումյանի` միայն ճանապարհածախսը» բառերով.
2) հավելվածը «Ա. Ավետիսյան - թարգմանիչ (29.09.2025 թ. - 30.09.2025 թ., համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյան - թարգմանիչ
(30.09.2025 թ., համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի 30
Երևան