ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2026 թվականի N 37-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետում «2143» թիվը փոխարինել «2192» թվով:
i
2. Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի 11-րդ կետում «17021» թիվը փոխարինել «16972» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 20-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 19
Երևան