Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2026 թվականի թիվ 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափի հաշվարկում ներառվող վարկերը և վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ վարկանիշային կազմակերպությունների ընտրության չափանիշները,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 63-րդ կետի «Պ(Ն) ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերի և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի գումարները:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պ(Ն) ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում սույն կանոնակարգի 68-րդ կետով սահմանված վարկերը:»,

i

2) Կանոնակարգի 66-րդ կետի «Պ(Ն) ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պ(Ն) ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում սույն կանոնակարգի 68-րդ կետով սահմանված վարկերը:»,

i

3) Կանոնակարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը չի հաշվարկվում ֆիզիկական անձանց անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկեր, անհատ ձեռնարկատերերին անշարժ գույքով ապահովված վարկեր տրամադրելիս և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ցանկում ներառված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո վարկեր տրամադրելիս, որոնց ամբողջ գումարը` մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ցանկը սահմանելիս գնահատվում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո տրամադրվող վարկերի ազդեցությունը` ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերի տեսանկյունից:»,

i

4) Կանոնակարգի 88.2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վարկանիշային կազմակերպության կանոնադրական կապիտալում յուրաքանչյուր բաժնետեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի 50%-ից ավելիին, ընդ որում, ֆինանսական կազմակերպության դեպքում ուղղակի մասնակցության չափը չի կարող գերազանցել քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի 10%-ը,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

    նախագահի տեղակալ                       Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.02.2026
N 29-Ն
Որոշում