Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1985-Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում «Առողջության համընդհանուր ապահովագրության» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները (այդ թվում` որակի) համաձայն N 2 հավելվածի.

3) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1985-Ն որոշման

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

1. Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձանց ապահովագրական փաթեթի տրամադրումը ապահովելու համար Հիմնադրամը իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) հետ պայմանագրային հարաբերությունները հաստատում է հրապարակային օֆերտայի և դրա ակցեպտի արդյունքում կնքված պայմանագրերի (այսուհետ` Պայմանագիր) հիման վրա:

2. Պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Կառավարության կողմից և հրապարակվում Հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

3. Պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են Կառավարության որոշմամբ սահմանված և Հիմնադրամի կողմից իր պաշտոնական կայքում հրապարակված պայմանագիր կնքելու նվազագույն պահանջները (այսուհետ նաև` հրապարակային օֆերտայի պայմաններ կամ նվազագույն պահանջներ):

4. Պայմանագիր կնքելու համար դիմող կազմակերպությունների և Հիմնադրամի միջև պայմանագրային հարաբերությունները, ի թիվս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դրույթների, կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ և 30-րդ գլուխներով: Կազմակերպության ակցեպտը պետք է պարունակի համաձայնություն Հիմնադրամի կողմից իր պաշտոնական կայքում հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և հրապարակային օֆերտային պայմանները բավարարելու և դրանց համապատասխան ապահովագրական փաթեթը տրամադրելու մասին:

5. Հրապարակային օֆերտայի պայմանների ապահովումը գնահատելու նպատակով կազմակերպությունը հրապարակային օֆերտայում սահմանված ժամկետում, կարգով և ձևով լրացնում և ներկայացնում է ակցեպտը, ինչպես նաև ակցեպտում նշված պայմանների գնահատման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը, որոնց ցանկը ևս սահմանվում է հրապարակային օֆերտայում:

6. Կազմակերպությունն ակցեպտը` կից փաստաթղթերով հանդերձ, էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` հրապարակային օֆերտայի պայմանագիր կնքելու վերաբերյալ հրապարակված հայտարարությամբ սահմանված ժամկետներում: Այն դեպքում, երբ կազմակերպությունը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում կամ մարզերում, ակցեպտը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են առանձին` ըստ գործունեության իրականացման վայրերի: Տարվա ընթացքում ներկայացվող նոր ակցեպտները (այդ թվում` ի լրումն նախկինում ներկայացված ակցեպտների) դիտարկվում են սույն կարգով սահմանված ակցեպտների դիտարկման կարգին և ժամկետներին համապատասխան:

7. Կազմակերպության ակցեպտը Հիմնադրամ մուտքագրվելու օրվանից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում Պայմանագիրը համարվում է կնքված, և կազմակերպության անվանումը ներառվում է Հիմնադրամի կողմից հաստատվող Ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, դեղերի տրամադրում իրականացնող կազմակերպությունների ցանկում (այսուհետ` ցանկ): Դիմումը մերժվում է Հիմնադրամի կողմից` Կառավարության կողմից սահմանած նվազագույն պահանջները չբավարարելու դեպքում:

8. Այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել հրապարակային օֆերտայի պայմանների հետ կապված լրացուցիչ հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր` ցանկում ներառելու որոշման կայացման ժամկետը երկարաձգվում է հիմնավորման և փաստաթղթերի մուտքագրման օրվանից սկսած` 20 աշխատանքային օր ժամկետով:

9. Կազմակերպությունը ապահովագրական փաթեթ տրամադրելու համար նախատեսված կազմակերպությունների ցանկում ներառվում է անժամկետ` մինչև Պայմանագրի լուծումը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված դեպքերում պայմանագրային հարաբերությունների դադարումը:

10. Կազմակերպությունը կարող է ցանկից դուրս գալու դիմում ներկայացնել ցանկում ընդգրկվելուց առնվազն 3 ամիս հետո: Կազմակերպությունը ցանկից դուրս է գալիս դիմումը Հիմնադրամ մուտքագրվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ցանկից դուրս գալուց առաջ կազմակերպությունը Հիմնադրամին է ներկայացնում տվյալ պահին ապահովագրական փաթեթի ստացումը դեռ չավարտած ապահովագրված անձանց ցանկը` հետագա փոխհատուցումը իրականացնելու նպատակով: Ցանկում ներառված կազմակերպությունները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից 20-ը պետք է Հիմնադրամ ներկայացնեն Կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջների ապահովման նպատակով պահանջվող տեղեկատվությունը` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը, նվազագույն պահանջների ապահովումը և հաջորդ տարվա համար պայմանագիրն ուժի մեջ թողնելու հարցը հաստատելու նպատակով:

11. Տարվա ընթացքում պայմանագրով նախատեսված որևէ պայմանի` այդ թվում նվազագույն պահանջների ցանկացած փոփոխության դեպքում, կազմակերպությունը պետք է Հիմնադրամին ներկայացնի նոր դիմում, որը դիտարկվում է որպես նոր դիմում և որին ընթացք է տրվում սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով:

12. Հրապարակային օֆերտայի պայմանների գնահատումը բժշկական կազմակերպությունների դեպքում իրականացվում է Հիմնադրամի գլխավոր տնօրենի կողմից սահմանված պատասխանատու ստորաբաժանման/ստորաբաժանումների կողմից` ըստ ակցեպտների ստացման հաջորդականության` սույն որոշման հավելված 2-ով սահմանված, ակցեպտին կից ներկայացված պահանջների, դրանցում նշված ցուցանիշների վերաբերյալ տվյալների ամբողջականության, դրանց ապահովմանը համապատասխան:

13. Հրապարակային օֆերտայի պայմանների գնահատումը դեղատների դեպքում իրականացվում է Հիմնադրամի գլխավոր տնօրենի կողմից սահմանված պատասխանատու ստորաբաժանման/ստորաբաժանումների կողմից` ըստ ակցեպտների ստացման հաջորդականության` սույն որոշման հավելված 3-ով սահմանված պահանջների հիման վրա, գնահատողական ցուցանիշների հիման վրա` առանց տեղում մշտադիտարկում իրականացնելու:

14. Հրապարակային օֆերտայի պայմանների գնահատումը բժշկական կազմակերպությունների դեպքում իրականացվում է ըստ ընդհանուր և լրացուցիչ պայմանների: Հրապարակային օֆերտայի լրացուցիչ պայմանների գնահատումն իրականացվում է ըստ ակցեպտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակի առանձին ծառայությունների մասով սահմանված լրացուցիչ պայմանների: Լրացուցիչ պայմանների գնահատումն իրականացվում է ընդհանուր պայմանների գնահատման հետ միասին, սակայն դրանց գնահատականը չի կարող հիմք ընդունվել ընդհանուր պայմանների գնահատման համար, այլ կարող է ազդել միայն բժշկական կազմակերպության կողմից բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի առանձին ծառայությունների մասով կայացման ենթակա որոշման վրա:

15. Բժշկական կազմակերպությունների դեպքում լրացուցիչ պայմանների գնահատման ցուցանիշներն ըստ արդյունքների կարող են լինել գնահատողական և դիտարկման: Դիտարկման պարագայում իրականացվում է տեղում մշտադիտարկում` սահմանված պայմանների առկայությունը պարզելու նպատակով, իսկ գնահատողականի դեպքում` իրականացվում է կից ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների փաստաթղթային ուսումնասիրություն:

16. Բժշկական կազմակերպությունների դեպքում` հրապարակային օֆերտայի պայմանների գնահատման արդյունքում սահմանված ցուցանիշների ընդհանուր թվի կեսից ավելի դրական արդյունքի դեպքում, իսկ դեղատների դեպքում` ընդհանուր պայմանների 90 տոկոսը բավարարելու դեպքում կազմակերպության ակցեպտը բավարարվում է, կայացվում է պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում և կազմակերպության անվանումն ընդգրկվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, դեղերի տրամադրում իրականացնող կազմակերպությունների ցանկում:

17. Բժշկական կազմակերպությունների դեպքում հրապարակային օֆերտայի պայմանների գնահատման արդյունքում ցուցանիշների ընդհանուր թվի կեսից ավելի բացասական արդյունքի դեպքում, իսկ դեղատների դեպքում` ընդհանուր պայմանների 90 տոկոսը չբավարարելու դեպքում` կազմակերպության ակցեպտը մերժվում և կայացվում է պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշում:

18. Կազմակերպության կողմից ներկայացված ակցեպտի քննարկման արդյունքներով ընդունված որոշման մասին կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է իրազեկում այն էլեկտրոնային փոստի միջոցով, որով ներկայացվել էր ակցեպտը:

19. Բժշկական կազմակերպությունների դեպքում` որոշմանը կցված լրացուցիչ պայմանների գնահատման ցուցանիշների արդյունքների հիման վրա, հաշվի առնելով բժշկական կազմակերպության կողմից ներկայացված ակցեպտում նշված տեղեկությունների արժանահավատության գնահատման համար իրականացված մշտադիտարկման արդյունքները, կարող են կիրառվել հրապարակային օֆերտայի պայմանագրով սահմանված պատասխանատվության միջոցներ:

20. Կայացված որոշումների հետ անհամաձայնության դեպքում դրանք կազմակերպության կողմից ներկայացվում են Հիմնադրամին էլեկտրոնային եղանակով` ստացումից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում` կցելով համապատասխան մեկնաբանությունները: Կրկնակի քննարկումից հետո պայմանագիր կնքելու կամ չկնքելու վերաբերյալ կայացված որոշումներն այլևս ենթակա չեն հետագա քննարկման և կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Կազմակերպությունը կարող է ներկայացնել նոր ակցեպտ միայն մերժման հիմք հանդիսացած հիմքերի վերացման մասին Հիմնադրամին պատշաճ տեղեկացնելուց, դրանց հավաստող տվյալները ներկայացնելուց և Հիմնադրամի կողմից դրանց մշտադիտարկումն իրականացնելուց հետո (միայն բժշկական կազմակերպությունների դեպքում), սակայն ոչ շուտ, քան ակցեպտի մերժմանը հաջորդող 3 ամիս անցնելուց հետո:

22. Ակցեպտի բավարարման որոշումը հիմք է տվյալ կազմակերպության (ի դեմս իրավասու անձի) հետ պայմանագիր կնքելու համար:

23. Ակցեպտի վերաբերյալ կայացված որոշումը վերանայվում է`

1) Հիմնադրամի գլխավոր տնօրենի կողմից, եթե ընթացիկ տարում մշտադիտարկումներ, դիտարկումներ, փորձագիտական և համանման այլ աշխատանքներ իրականացնող պատասխանատու ստորաբաժանումներն իրենց լիազորությունների շրջանակներում հայտնաբերել են ակցեպտը մերժելու համար հիմք հանդիսացող փաստեր և դրանք ներկայացվել են Հիմնադրամի գլխավոր տնօրենին կամ Հիմնադրամի կողմից որպես պայմանագրի կողմ իրականացրած դիտարկումների, մշտադիտարկումների, փորձագիտական և համանման այլ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են սույն կարգով սահմանված ակցեպտը մերժելու համար հիմք հանդիսացող փաստեր,

2) պայմանագիր կնքելու մասին արդեն իսկ ընդունված որոշման վերանայման պահանջի կամ այնպիսի տեղեկատվության հիման վրա, որը ևս կարող է հիմք ծառայել որոշման վերանայման համար` ներկայացված հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների, իրավապահ մարմինների կամ այլ իրավասու անձանց կողմից:

24. Ակցեպտների ուսումնասիրության արդյունքներով պայմանագիր կնքելը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2025 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1985-Ն որոշման

 

II. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Ըստ հայցվող ապահովագրական փաթեթի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար սահմանվում են պայմանագիր կնքելու հետևյալ նվազագույն պահանջները`

1) Ընդհանուր պահանջներ, որոնք վերաբերում են բժշկական օգնության և սպասարկման ենթակառուցվածքներին, ֆինանսատնտեսական վիճակին, կադրերին, կազմակերպչական և կառավարման համապատասխանությանը` հրապարակային օֆերտայում սահմանված ձևաչափով` համաձայն սույն որոշման հավելված 2-ի.

2) Լրացուցիչ պահանջներ, որոնք վերաբերում են ապահովագրական փաթեթի շրջանակներում ներառված որոշ ծառայությունների իրականացման պայմաններին` հրապարակային օֆերտայում սահմանված ձևաչափով` համաձայն սույն որոշման հավելված 2-ի:

 

III. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՑԵՊՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, Ի ԹԻՎՍ ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

1. Առաջին անգամ ակցեպտ ներկայացրած բժշկական կազմակերպության կամ բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակի կամ նոր ծառայության կամ նոր տեղակայման (տարբեր համայնքներում կամ մարզերում գործունեության իրականացման նպատակով) համար ներկայացված ակցեպտների մերժման համար որոշիչ են հրապարակային օֆերտայի ընդհանուր պայմանների գնահատման` կազմակերպությունների կամ նոր բժշկական օգնության և սպասարկման տեսակների կամ ծառայությունների համար լրացվող հետևյալ հիմնական ցուցանիշները.

1) Վերջին 1 տարվա գործունեության իրականացում տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակի կամ ծառայության մասով, ինչպես նաև առնվազն 50% մահճակալային ծանրաբեռնվածություն, որը հաշվարկվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ կամ ինտեգրված այլ համակարգեր մուտքագրված ծառայությունների թվաքանակի հիման վրա.

2) Տվյալ տարածաշրջանում հայցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակի/ների պահանջարկի ցուցանիշը (ծանրաբեռնվածության 90%-ի պարագայում տվյալ ծառայության հերթագրման երկամսյա ժամկետի գերազանցում).

3) Ախտորոշիչ հետազոտությունների դեպքում նաև` սարք-սարքավորումների ոչ ավել, քան 7 տարվա վաղեմություն կամ վերջին թարմացումը` ոչ ավել քան վերջին 5 տարվա ընթացքում.

4) «Նոր կազմակերպությունների կամ նոր բուժօգնության տեսակների համար» նախատեսված բաժինը ամբողջությամբ լրացված չլինելը.

5) Լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, հեմոդիալիզային, անգիոգրաֆիկ և լապարոսկոպիկ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սարքերը մուտքագրված են Արմեդ համակարգ.

6) Յուրաքանչյուր բժշկական օգնության և սպասարկման մասով վճարովի սկզբունքով մատուցված ծառայությունները մուտքագրած են Արմեդ համակարգ կամ ինտեգրվում են այլ համակարգերից (հայցվող ժամանակահատվածին նախորդող 1 տարի).

7) Մանկական (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասով` տվյալ տարածաշրջանի կտրվածքով 80%-ից բարձր մահճակալային զբաղվածության դեպքում.

8) Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության դեպքում նաև` զանգերի կենտրոն կամ պայմանագիր զանգերի կենտրոնի հետ շտապօգնության կանչերի սպասարկման և փոխանցման նպատակով, ինչպես նաև համապատասխան համայնքում կամ համայնքներում բնակչության սպասարկման վերաբերյալ առողջապահության նախարարության թույլտվություն:

 

________________________

*Սույն հավելվածի 2-րդ բաժնով սահմանված` առաջին անգամ ակցեպտ ներկայացրած բժշկական կազմակերպություններին առաջադրվող ցուցանիշներից մեկի բացակայության դեպքում ակցեպտը մերժվում է` բացառությամբ Լիազոր մարմնի կողմից առաջնահերթություն ճանաչված ապահովագրական փաթեթի մեջ ներառված և տվյալ տարածաշրջանում այլընտրանք չունեցող ծառայությունների, ինչպես նաև այնպիսի բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների կամ ծառայությունների դեպքում, որոնք նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններ են և առկա է բավարար չափով ապացուցված տեղեկատվություն նշված ծառայությունների կամ մեթոդների կիրառման ծախսարդյունավետության վերաբերյալ:

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|                     ՑԱՆԿ                 |                          |

|__________________________________________|__________________________|

|Բժշկական կազմակերպության կողմից           |                          |

|առողջության փաթեթի ծառայությունների       |                          |

|մատուցման համար հայտավորված բժշկական      |                          |

|օգնության և  սպասարկման տեսակների         |                          |

|__________________________________________|__________________________|

|Բժշկական կազմակերպության լրիվ             |                          |

|անվանումը, մարզը, համայնքը, ՀՎՀՀ կոդը     |                          |

|__________________________________________|__________________________|

|Կոդը   |Անվանումը                         |Բժշկական     |Կայացված    |

|       |                                  |կազմակերպու- |որոշում     |

|       |                                  |թյան կողմից  |այո/ոչ      |

|       |                                  |հայցվող      |            |

|       |                                  |լիցենզավորված|            |

|       |                                  |բժշկական     |            |

|       |                                  |օգնության և  |            |

|       |                                  |սպասարկման   |            |

|       |                                  |տեսակ        |            |

|       |                                  |_____________|____________|

|       |                                  |Մանկա-|Մեծա- |Մանկա-|Մեծա-|

|       |                                  |կան   |հասակ |կան   |հասակ|

|_______|__________________________________|_____________|____________|

|1.     |բժշկական ընդհանուր պրակտիկա       |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|2.     |մանկաբուժական ընդհանուր պրակտիկա  |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|3.     |մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր|             |            |

|       |պրակտիկա                          |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|4.     |ընտանեկան բժշկություն             |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|5.     |ընդհանուր թերապևտիկ               |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|6.     |մանկաբուժական                     |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|7.     |մանկաբարձական                     |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|8.     |գինեկոլոգիական                    |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|9.     |ընդհանուր վիրաբուժական            |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|10.    |վերականգնողական                   |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|11.    |վերակենդանացման                   |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|12.    |նյարդաբանական                     |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|13.    |հոգեբուժական                      |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|14.    |շտապ և  անհետաձգելի բժշկական      |             |            |

|       |օգնության                         |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|15.    |ավիացիոն բժշկական                 |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|16.    |մաշկաբանական                      |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|17.    |վեներաբանական                     |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|18.    |ինտերվենցիոն առիթմոլոգիական       |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|19.    |Լաբորատոր գործիքային ախտորոշիչ    |             |            |

|       |հետազոտություն (բացվածքը նշել     |             |            |

|       |«Ախտորոշիչ» ցանկում)              |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|19.1   |ճառագայթային ախտորոշիչ`           |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.1 |ռենտգենաբանական                   |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|18.1.2 |համակարգչային տոմոգրաֆիկ          |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.3 |միջուկամագնիսային-ռեզոնանսային    |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|18.1.4 |մամոգրաֆիկ                        |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|18.1.5 |ռադիոնուկլիդային                  |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.6 |ուլտրաձայնային                    |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.7 |պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ       |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.8 |դենսիտոմետրիա                     |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.9 |շարժական ռենտգենաբանական          |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.10|շարժական մամոգրաֆիկ               |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.1.11|շարժական ուլտրաձայնային           |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2   |լաբորատոր-ախտորոշիչ               |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.1 |կլինիկական                        |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.2 |կենսաքիմիական (բիոքիմիական)       |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.3 |բջջաբանական                       |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.4 |շճաբանական (սերոլոգիական)         |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.5 |հյուսվածքաբանական                 |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.6 |գենետիկական                       |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.7 |մանրէաբանական                     |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.8 |վիրուսաբանական                    |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.9 |թունաբանական                      |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.10|մակաբուծաբանական                  |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.11|իմունաբանական                     |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.12|սնկաբանական                       |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.13|նմուշառում                        |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|19.2.14|շարժական նմուշառում               |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|20.    |ուռուցքաբանական`                  |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|20.1.  |քիմիոթերապիա,                     |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|20.2.  |ճառագայթային թերապիա` արտաքին,    |      |      |      |     |

|       |ներքին,                           |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|20.3   |վիրաբուժական                      |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|21.    |ալերգոլոգիական                    |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|22.    |թոքաբանական                       |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|23.    |սրտաբանական                       |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|24.    |ինտերվենցիոն սրտաբանական          |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|25.    |աղեստամոքսաբանական                |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|26.    |երիկամաբանական                    |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|27.    |ռևմատոլոգիական                    |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|28.    |արյունաբանական                    |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|29.    |ներզատաբանական                    |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|30.    |տուբերկուլոզային                  |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|31.    |վարակիչ հիվանդությունների         |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|32.    |նեոնատոլոգիական                   |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|33.    |նյարդավիրաբուժական                |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|34.    |քիթ-կոկորդ-ականջաբանական          |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|35.    |ակնաբանական                       |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|36.    |կրծքային վիրաբուժական             |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|37.    |սրտային վիրաբուժական              |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|38.    |անոթային վիրաբուժական             |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|39.    |ուրոլոգիական                      |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|40.    |պրոկտոլոգիական                    |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|41.    |վնասվածքաբանական                  |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|42.    |օրթոպեդիական                      |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|43.    |պլաստիկ վերակառուցողական և        |             |            |

|       |էսթետիկ վիրաբուժական              |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|44.    |մանկական վիրաբուժական             |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|45.    |միկրովիրաբուժական                 |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|46.    |դիմածնոտային վիրաբուժական         |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|47.    |անոթանեյրովիրաբուժական            |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|48.    |ներզատավիրաբուժական               |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|49.    |այրվածքաբանական                   |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|50.    |թունաբանական                      |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|51.    |թմրաբանական                       |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|52.    |բժշկական գենետիկական              |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|53.    |Ընտանեկան ստոմատոլոգիական         |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|54.    |թերապևտիկ  ստոմատոլոգիական        |      |      |      |     |

|_______|__________________________________|______|______|______|_____|

|55.    |վիրաբուժական ստոմատոլոգիական      |      |      |      |     |

|_______|__________________________________|_____________|____________|

|56.    |օրթոպեդիկ ստոմատոլոգիական         |             |            |

|_______|__________________________________|_____________|____________|

|57.    |հեմոդիալիզային                    |      |      |      |     |

|_______|_____________________________________________________________|

|       |Ծանոթություն -                                               |

|_______|_____________________________________________________________|

|       |1) եթե գործունեության տեսակի շրջանակներում առաջարկվում է     |

|       |մատուցել ոչ բոլոր ծառայությունները, տվյալ գործունեության     |

|       |տեսակի նշումից հետո նշվում են նաև  առաջարկվող                |

|       |ծառայությունները                                             |

|_______|_____________________________________________________________|

|       |2) նշվում են միայն այն գործունեության                        |

|       |տեսակները/ծառայությունները, որոնց համար հնարավոր է ապահովել  |

|       |օրենսդրությամբ սահմանված նկարագրերին համապատասխան            |

|       |ծառայություններ                                              |

|_______|_____________________________________________________________|

|       |3) Աղյուսակում այն գործունեության տեսակները, որոնց համար     |

|       |կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշմամբ     |

|       |սահմանված է լիցենզիայի առկայության պահանջ երեխաների          |

|       |բուժօգնության համար, ապա տվյալ տողում անհրաժեշտ է լրացնել    |

|       |մանկական/մեծահասակ տարանջատված                               |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|    |                                                           |Ձևաչափ  |

|____|____________________________________________________________________|

|    |Հիվանդանոցային ծառայություններ իրականացնողների համար ընդհանուր և    |

|    |լրացուցիչ պայմանների գնահատման ցուցանիշների ներկայացման             |

|____|____________________________________________________________________|

|I   |ԸՆԴՀԱՆՈՒՐ        |այո/ |Ցուցանիշ |Պայման-|Փաստա-   |Այլ    |պատաս-  |

|    |ՊԱՅՄԱՆՆԵՐԸ       |ոչ   |(գնահատ- |ները   |թղթեր    |պայման-|խանա-   |

|    |ԳՆԱՀԱՏՈՂ         |     |ման,     |       |         |ներ    |տվության|

|    |ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ      |     |դիտարկ-  |       |         |       |միջոցներ|

|    |                 |     |ման)     |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|1.  |«Էլեկտրոնային    |     |գնահատման|       |         |պարտա- |        |

|    |առողջապահության  |     |         |       |         |դիր    |        |

|    |ազգային օպերատոր»|     |         |       |         |պայման |        |

|    |ՓԲԸ-ի հետ        |     |         |       |         |       |        |

|    |պայմանագրի       |     |         |       |         |       |        |

|    |առկայություն     |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|2.  |Բոլոր ծառայու-   |     |գնահատ-  |       |Արմեդ    |պարտա- |        |

|    |թյունները (այդ   |     |ման      |       |համակար- |դիր    |        |

|    |թվում վճարովի    |     |         |       |գում     |պայման |        |

|    |սկզբունքով)      |     |         |       |հաշվետ-  |       |        |

|    |մուտքագրվում են  |     |         |       |վություն-|       |        |

|    |Արմեդ համակարգ   |     |         |       |ների     |       |        |

|    |կամ ինտեգրվում   |     |         |       |առկայու- |       |        |

|    |են այլ           |     |         |       |թյուն    |       |        |

|    |համակարգերից     |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|3.  |Արմեդ համակարգի  |     |դիտարկման|դիտար- |Տվյալների|       |պայմանա-|

|    |կամ նրան         |     |         |կումը` |մուտքա-  |       |գրով    |

|    |ինտեգրված այլ    |     |         |տարվա  |գրման    |       |սահման- |

|    |համակարգերի հետ  |     |         |ընթաց- |կարողու- |       |ված     |

|    |աշխատելու        |     |         |քում   |թյունների|       |պատաս-  |

|    |կարողություն     |     |         |       |ընտրան-  |       |խանատ-  |

|    |(ավագ            |     |         |       |քային    |       |վության |

|    |բուժաշխատողների  |     |         |       |ստու-    |       |միջոց   |

|    |մասով առնվազն    |     |         |       |գումներ  |       |        |

|    |50%)             |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|4.  |Շենքի նախագիծը   |     |դիտարկման|դիտար- |Ընտրողա- |       |պայմանա-|

|    |տեղակայված է     |     |         |կումը` |կան դիտար|       |գրով    |

|    |սպասասրահում,    |     |         |տարվա  |կումներ  |       |սահման- |

|    |որտեղ հստակ նշված|     |         |ընթաց- |տեղերում |       |ված     |

|    |են բաժանմունքների|     |         |քում   |         |       |պատաս-  |

|    |անվանումները,    |     |         |       |         |       |խանատվու|

|    |օժանդակ և        |     |         |       |         |       |թյան    |

|    |ադմինիստրատիվ    |     |         |       |         |       |միջոց   |

|    |ծառայությունների |     |         |       |         |       |        |

|    |տեղակայումները   |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|5.  |Առանձին          |     |դիտարկման|դիտար- |         |       |պայմանա-|

|    |ընդունարաններ    |     |         |կումը` |         |       |գրով    |

|    |պլանային և       |     |         |տարվա  |         |       |սահման- |

|    |անհետաձգելի      |     |         |ընթաց- |         |       |ված     |

|    |դեպքերի համար    |     |         |քում   |         |       |պատաս-  |

|    |                 |     |         |       |         |       |խանատվու|

|    |                 |     |         |       |         |       |թյան    |

|    |                 |     |         |       |         |       |միջոց   |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|6.  |Սպասասրահներում  |     |դիտարկման|       |         |       |պայմանա-|

|    |կամ պացիենտին    |     |         |       |         |       |գրով    |

|    |հասանելի վայրում |     |         |       |         |       |սահման- |

|    |առկա է           |     |         |       |         |       |ված     |

|    |սանհանգույց      |     |         |       |         |       |պատաս-  |

|    |                 |     |         |       |         |       |խանատվու|

|    |                 |     |         |       |         |       |թյան    |

|    |                 |     |         |       |         |       |միջոց   |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|7.  |Առկա է հերթագրման|թվար-|գնահատման|       |         |       |        |

|    |համակարգ         |կել  |         |       |         |       |        |

|    |ընդհանուր        |     |         |       |         |       |        |

|    |սպասասրահում,    |     |         |       |         |       |        |

|    |տեղեկատու բաժին, |     |         |       |         |       |        |

|    |POS կամ վճարային |     |         |       |         |       |        |

|    |տերմինալ         |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|8.  |Պատշաճ կերպով    |     |դիտարկման|դիտար- |Ընտրողա- |       |պայմանա-|

|    |նշագրված դռներ,  |     |         |կումը` |կան դիտար|       |գրով    |

|    |բաժանմունքների   |     |         |տարվա  |կումներ  |       |սահման- |

|    |անվանումներ,     |     |         |ընթաց- |տեղերում |       |ված     |

|    |ախտորոշիչ        |     |         |քում   |         |       |պատաս-  |

|    |բաժինների        |     |         |       |         |       |խանատվու|

|    |տեղակայումների   |     |         |       |         |       |թյան    |

|    |նշագրումներ և    |     |         |       |         |       |միջոց   |

|    |ուղեցույցներ,    |     |         |       |         |       |        |

|    |ադմինիստրատիվ    |     |         |       |         |       |        |

|    |հատվածի          |     |         |       |         |       |        |

|    |աշխատակիցների,   |     |         |       |         |       |        |

|    |բժիշկների        |     |         |       |         |       |        |

|    |տվյալներով       |     |         |       |         |       |        |

|    |ցուցանակներ      |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|9.  |Առկա է լաբորատոր |     |դիտարկման|դիտար- |Ընտրողա- |       |պայմանա-|

|    |գործիքային և     |     |         |կումը` |կան դիտար|       |գրով    |

|    |ախտորոշիչ հետա-  |     |         |տարվա  |կումներ  |       |սահման- |

|    |զոտությունների   |     |         |ընթաց- |տեղերում |       |ված     |

|    |պատասխանների     |     |         |քում   |         |       |պատաս-  |

|    |ավտոմատ          |     |         |       |         |       |խանատվու|

|    |փոխանցման        |     |         |       |         |       |թյան    |

|    |էլեկտրոնային     |     |         |       |         |       |միջոց   |

|    |համակարգ         |     |         |       |         |       |        |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

|10. |Առկա է գործիքային|     |դիտարկման|դիտար- |Ընտրողա- |       |պայմանա-|

|    |հետազոտություն-  |     |         |կումը` |կան դիտար|       |գրով    |

|    |ների պատկերների  |     |         |տարվա  |կումներ  |       |սահման- |

|    |պահպանման        |     |         |ընթաց- |տեղերում |       |ված     |

|    |համակարգ` առնվազն|     |         |քում   |         |       |պատաս-  |

|    |5 տարի պատկերների|     |         |       |         |       |խանատվու|

|    |պահպանման        |     |         |       |         |       |թյան    |

|    |հնարավորությամբ  |     |         |       |         |       |միջոց   |

|____|_________________|_____|_________|_______|_________|_______|________|

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1985-Ն
Որոշում