ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2026 թվականի N 253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշումը (այսուհետ` որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով`
«8. Շահառուն սույն որոշման հավելվածի 3-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում, նրա վճարային քարտն առաքվում է նաև այն դեպքում, երբ նա չի բավարարում այդ ենթակետերում նշված պայմաններին և`
1) շահառուի համար վճարող բանկն ընտրվել է առանց նրա դիմումի` օրենսդրությամբ սահմանված կարգով` ծրագրային մոդուլի կիրառմամբ կամ
2) առկա է շահառուի` վճարման եղանակի փոփոխության (բանկի ընտրության) դիմում, սակայն կատարված չեն բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, վճարային քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները:»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով համագործակցել բանկերի հետ` այդ ենթակետում նշված շահառուների տվյալները` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը, իսկ մնացած ենթակետերի դեպքում` մինչև 2026 թվականի մարտի 20-ը ստանալու համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` սույն որոշման 2-րդ կետի կիրարկմանն աջակցելու նպատակով ապահովել բանկերի կողմից շահառուների տվյալները սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրելը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 մարտի 2026 թվական: