Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 487 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2026 թվականի N 1101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 487 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին հատկացվող արտոնությունների մասին» N 487 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշմամբ նախատեսված արտոնություններից օգտվող անձինք շարունակում են օգտվել համապատասխան արտոնություններից մինչև գործող աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների դադարումը:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց կողմից համապատասխան արտոնությունների հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխան պետական գաղտնիքը տնօրինող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

5. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց համար սահմանված լրացուցիչ վարձատրությունն իրականացվում է անվանացուցակի, իսկ լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրումը` անհատական տեղեկանքի հիման վրա:

6. Սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված վճարումները ենթակա են կատարման նշված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հուլիսի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2026
N 1101-Ն
Որոշում