ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2026 թվականի N 1144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ
(ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. օգոստոսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 6-ի
N 1144-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Աղյուսակ N 1
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
._________________________________________________.
| Մասնագիտությունը |Քանակը|
|__________________________________________|______|
|Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա | 2 |
|__________________________________________|______|
|Վարակային հիվանդություններ | 1 |

|Մանկական վիրաբուժություն | 1 |
|__________________________________________|______|
|Մանկական արյունաբանություն | 1 |
|__________________________________________|______|
|Մանկական նյարդաբանություն | 1 |
|__________________________________________|______|
|Մանկաբուժություն | 3 |
|__________________________________________|______|
|Նեոնատոլոգիա | 1 |
|__________________________________________|______|
| Ընդամենը | 10 |
._________________________________________________.
Աղյուսակ N 2
ՀՀ առողջապահության նախարարություն
._____________________________________________________________.
| Մասնագիտությունը |Հատկացված|Որից` |
| |տեղերը |վերամասնա-|
| | |գիտացման |
| | |նպատակով |
|________________________________________|_________|__________|
|Ընտանեկան բժշկություն | 25 | 18 |
|________________________________________|_________|__________|
|Ներքին հիվանդություններ | 8 | |
|________________________________________|_________|__________|
|Սրտաբանություն | 2 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Նյարդաբանություն | 2 | |
|________________________________________|_________|__________|
|Ուռուցքաբանություն | 1 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն| 1 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Մանկաբուժություն | 8 | |
|________________________________________|_________|__________|
|Նեոնատոլոգիա | 3 | 2 |
|________________________________________|_________|__________|
|Որովայնային վիրաբուժություն | 3 | |
|________________________________________|_________|__________|
|Անոթային վիրաբուժություն | 1 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Այրվածքաբանություն | 2 | 2 |
|________________________________________|_________|__________|
|Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 3 | |
|________________________________________|_________|__________|
|Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա | 5 | |
|________________________________________|_________|__________|
|Անհետաձգելի բժշկություն | 2 | |
|________________________________________|_________|__________|
|Հոգեբուժություն | 2 | |
|________________________________________|_________|__________|
|Ախտաբանություն | 1 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Ռադիոլոգիա | 3 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Դատաբժշկական փորձաքննություն | 1 | |
|________________________________________|_________|__________|
|Կլինիկական լաբորատոր ախտորոշում | 2 | 1 |
|________________________________________|_________|__________|
|Ընդամենը | 75 | 29 |
._____________________________________________________________.
Աղյուսակ N 3
ՀՀ պաշտպանության նախարարություն
._________________________________________________.
| Մասնագիտությունը |Քանակը|
|__________________________________________|______|
|Համաճարակաբանություն | 3 |
|__________________________________________|______|
|Ներքին հիվանդություններ | 2 |
|__________________________________________|______|
|Ռադիոլոգիա | 2 |
|__________________________________________|______|
|Երիկամաբանություն | 1 |
|__________________________________________|______|
|Մաշկաբանություն և սեռավարակաբանություն | 1 |
|__________________________________________|______|
|Վարակային հիվանդություններ | 1 |
|__________________________________________|______|
|Հոգեբուժություն | 1 |
|__________________________________________|______|
|Ռևմատոլոգիա | 1 |
|__________________________________________|______|
|Ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա | 1 |
|__________________________________________|______|
|Ակնաբանություն | 1 |
|__________________________________________|______|
|Ընդամենը | 14 |
._________________________________________________.
Աղյուսակ N 4
ՀՀ պաշտպանության նախարարություն
.____________________________________________________________.
| Հետավարտական մեկամյա ուսումնառություն |Քանակը|
|_____________________________________________________|______|
|Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում | 43 |
|_____________________________________________________|______|
|Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն | 5 |
|_____________________________________________________|______|
|Ընդամենը | 48 |
.____________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2026 թվական: