Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1265-Ն

 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6.4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը` համաձայն N 2 հավելվածի.

3) սույն որոշման հավելվածներով սահմանված` «տնօրեն» հաստիքը համարվում է նաև վարչական հաստիք:

2. Սույն որոշմամբ նախատեսված պաշտոնները սահմանվում են` արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների գործունեության առանձնահատկություններից և ֆինանսական հնարավորություններից ելնելով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի սեպտեմբերի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի օգոստոսի 20-ի

N 1265-Ն որոշման

 

I. ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող մարզական կազմակերպությունների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական աշխատողների`

1) տնօրեն

2) տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ

3) հրահանգիչ-մեթոդիստ

4) մարզիչ-մանկավարժ

5) ակրոբատիկայի մարզիչ

6) պարուսույց

7) նվագակցող

8) փրկարար մարզիչ-մանկավարժ:

2. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` մարզական կազմակերպությունների, պետական և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների վարչատնտեսական աշխատողների`

1) տնօրենի` վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ

2) գլխավոր հաշվապահ

3) հաշվապահ

4) անձնակազմի կառավարման մասնագետ

5) գործավար

6) բժիշկ

7) բուժքույր

8) համակարգչային օպերատոր

9) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ, հյուսն)

10) ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)

11) տեխնիկական սպասարկման համար նախատեսված այլ հաստիքներ (զինագործ, նավակ վերանորոգող, հեծանիվ վերանորոգող, սուսեր վերանորոգող և այլն)

12) բազայի վարիչ

13) վարորդ

14) պահեստապետ

15) պահակ

16) դռնապան

17) հավաքարար

18) այգեպան

19) հանդերձապահ

3. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների`

1) տնօրեն

2) տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ

3) բաժնի ղեկավար

4) մանկավարժ

5) նվագակցող

6) կազմակերպչական և դաստիարակչական աշխատանքների համակարգող

7) գրադարանավար:

4. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների վարչատնտեսական աշխատողների`

1) տնօրենի` ֆինանսատնտեսական գծով տեղակալ

2) հաշվապահ

3) տնտեսվար

4) հաշվետար

5) անձնակազմի կառավարման մասնագետ

6) գործավար

7) երաժշտական գործիք լարող

8) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)

9) հավաքարար

10) պահակ

11) ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան):

 

II. ՆԿԱՐԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` մարզական կազմակերպությունների, պետական և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների`

 

1. ՏՆՕՐԵՆ

 

1. Տնօրենի աշխատանքային գործառույթները`

1) արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` մարզական կազմակերպությունների, պետական և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների (այսուհետ` մարզադպրոցի) տնօրենը (այսուհետև` մարզադպրոցի տնօրեն) իրականացնում է մարզադպրոցի ընթացիկ կառավարումը և ղեկավարում ուսումնամարզական, դաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կազմակերպության կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.

2) ապահովում և կրում է պատասխանատվություն ուսումնամարզական պլանին համապատասխան` ուսումնամարզական գործընթացի կազմակերպման, նրա որակի և բովանդակության իրականացման, ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման, պարապողների կյանքի և առողջության պահպանման համար, համակարգում և հսկում է մարզիչ-մանկավարժների և այլ աշխատողների աշխատանքը, ապահովում է հիմնադրի ու պետական կառավարման լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

3) կազմում է տարիֆիկացիան, հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, կանոնադրության և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար.

4) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ ռեժիմի, աշխատանքի անվտանգությունը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

5) առանց լիազորագրի հանդես է գալիս մարզադպրոցի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր, ներկայացնում է կազմակերպությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

6) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

2. Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա) Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքները և վարչական վարույթի մասին», «Գնումների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառը կարգավորող հարկային օրենսդրությունը, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը (այսուհետ` օրինակելի կանոնադրություն), ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը,

բ) մանկավարժություն, հոգեբանություն, ֆիզիոլոգիա, հիգիենայի հիմունքները, գիտության և պրակտիկայի ժամանակակից նվաճումները, մարզական կազմակերպության ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպումը, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները:

3. Տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է կարողանա`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով ծրագրել, ուղղորդել և համակարգել մարզական կազմակերպության հիմնադրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և կազմակերպության կառավարման այլ մարմինների կողմից մշակված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացումը,

բ) պահպանել իր գործունեությանը վերաբերող` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները,

գ) ապահովել պարապողների` պետական սահմանված չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան մարզումների որակ,

դ) կազմակերպել և հսկել կազմակերպության տարբեր ստորաբաժանումների և աշխատակիցների ընթացիկ գործունեությունը, վերլուծել դրանց արդյունքները,

ե) կառավարել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը:

4. Տնօրենի որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սպորտի բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

 

2. ՏՆՕՐԵՆԻ` ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ

 

1. Տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի աշխատանքային գործառույթները`

1) տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալը կազմակերպում է մարզադպրոցի մեթոդական աշխատանքը, վերլուծում ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և ուսումնադաստիարակչական աշխատանքը.

2) առաջարկություններ է ներկայացնում ուսումնական գործընթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Համակարգում է մեթոդական նյութերը և կազմում տեղեկատվական նյութեր.

3) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, մարզաձևերի բաժանմունքների հիման վրա կատարում է բաշխում` ըստ խմբերի և մանկավարժական աշխատողների (մարզիչ-մանկավարժների), տրամադրում նրանց անհատական ուսումնական ծանրաբեռնվածությունը և ժամաքանակը.

4) կազմում է մարզումների դասացուցակը և ուսումնամարզական աշխատանքների վիճակի, մարզական արդյունքների մասին կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և ներկայացնում տնօրենին.

5) իրականացնում է հսկողություն ուսումնամարզական գործընթացի անցկացման, պարապողների կողմից ծրագրային նյութի յուրացման նկատմամբ.

6) մարզադպրոցի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով` մանկավարժական աշխատողների նկատմամբ ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության կիրառման վերաբերյալ առաջարկություններ.

7) իրականացնում է մարզադպրոցի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանն ու վերապատրաստումների ընթացքին ուղղված հսկողություն, արդյունքները ներկայացնում է մարզադպրոցի տնօրենին.

8) հսկում է մարզադպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

9) հսկողություն է իրականացնում ուսումնամարզական և դաստիարակչական աշխատանքի ընթացքի նկատմամբ, պարապողների մարզական արդյունքների բարելավման ընթացքն ու վարքը, կանոնակարգում պարապողների ուսումնամարզական ծանրաբեռնվածությունը.

10) տնօրենի հետ համատեղ իրականացնում է մարզադպրոցի ուսումնամարզական և դաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է վերադաս մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

11) պատասխանատվություն է կրում մարզադպրոցի կոմպլեկտավորման ու պարապողների ընտրության համար.

12) ղեկավարում է մարզչական խորհուրդների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում մարզիչների աշխատանքի արդյունավետ փորձը, աջակցում է ուսուցման նոր մեթոդների ներդրմանը, մարզիչներին հաղորդակից դարձնում գիտության և մարզման նորագույն նվաճումներին, կազմակերպում է պարապողների ուսումնամարզական պարապմունքների հսկողություն:

2. Տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, օրինակելի կանոնադրությունը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, գիտության և պրակտիկայի ժամանակակից նվաճումները, անվտանգության տեխնիկայի նորմերն ու կանոնները.

3) տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. իրականացնել ուսումնամարզական և դաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, ուսումնական ծրագրերի կատարումը, մարզման որակի և սահմանված չափորոշիչներով ու ծրագրերով պարապողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների ապահովումը,

բ. կազմակերպել և հսկել մարզչական խորհուրդների, մարզիչների ուսումնամարզական և դաստիարակչական ընթացիկ գործունեությունը, վերլուծել դրանց արդյունքները:

4) տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի որակավորման նվազագույն պահանջները`

Տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի սպորտի ոլորտի բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն, առնվազն հինգ տարվա մարզչական աշխատանքային ստաժ:

 

3. ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՄԵԹՈԴԻՍՏ

 

1. Հրահանգիչ-մեթոդիստի աշխատանքային գործառույթները`

1) հրահանգիչ-մեթոդիստը պատասխանատու է մարզադպրոցում մեթոդական ապահովման և աշխատանքների իրականացման համար.

2) պատասխանատու է մարզադպրոցի կամ մարզաձևերի բաժանմունքների համալրման և պարապողների ընտրության համար.

3) պատասխանատու է ուսումնամարզական և դաստիարակչական աշխատանքների, բաց դասերի կազմակերպման և այդ աշխատանքների ընթացքի վերահսկման համար.

4) իրականացնում է մարզական արդյունքների վիճակագրական հաշվառումը.

5) վերլուծում է մարզիչ-մանկավարժների առաջավոր փորձը և քննարկումներ կազմակերպում` ընդհանրացնելու համար:

2. Հրահանգիչ-մեթոդիստի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հրահանգիչ-մեթոդիստի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հրահանգիչ-մեթոդիստը պետք է իմանա նորմատիվ իրավական այն ակտերը, որոնք վերաբերում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառին, կանոնակարգում են կազմակերպությունում պարապող-մարզիկների պատրաստումը.

3) հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնը զբաղեցնողը պետք է կարողանա ապահովել ուսումնամարզական, մեթոդական և դաստիարակչական գործընթացի կազմակերպումը.

4) կազմակերպել և հսկել մարզիչների ուսումնամարզական և դաստիարակչական ընթացիկ գործունեությունը, վերլուծել դրանց աշխատանքի արդյունքները.

5) ապահովել մարզման որակի և սահմանված չափորոշիչներով ու ծրագրերով պարապող-մարզիկների պատրաստվածությանը ներկայացվող պահանջները, ուսումնական ծրագրերի կատարման հսկումը:

3. Հրահանգիչ-մեթոդիստի որակավորման նվազագույն պահանջները` Հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի

Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որը ունի բարձրագույն մասնագիտական կրթություն, առնվազն 3 տարվա մարզչական աշխատանքային ստաժ:

 

4. ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺ

 

1. Մարզիչ-մանկավարժի աշխատանքային գործառույթները`

1) մարզիչ-մանկավարժը պլանավորում և իրականացնում է պարապողների մարզումն ու դաստիարակությունը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառին, պետական և մարզաձևերի չափորոշիչներին համապատասխան.

2) ապահովում է մարզաձևերի ծրագրերի կատարումը, չափորոշիչներով ամրագրված ընդհանուր և հատուկ ֆիզիկական տեխնիկա-տակտիկական և տեսության պատրաստության պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը պարապող մարզիկների կողմից` կիրառելով արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

3) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է պարապող-մարզիկների մարզումների ու մրցումների ընթացքում նկատված հնարավորությունները և կարիքները.

4) նպաստում է պարապող-մարզիկների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը. դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ և վարվելակերպ.

5) պարապող-մարզիկների մեջ զարգացնում է ինքնուրույնություն և նախաձեռնություն` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները.

6) համագործակցում է պարապողների ծնողների հետ` մարզումների կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) մասնակցում է մարզադպրոցի մարզչական և մանկավարժական խորհուրդների աշխատանքներին, մարզական միջոցառումներին.

9) պահպանում է մարզադպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Մարզիչ-մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) մարզիչ-մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են ֆիզիկական կուլտուրային և սպորտին`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները, օրինակելի կանոնադրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն, 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և,

բ. մրցումների անցկացման կանոնները և մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները,

գ. ֆիզդաստիարակության և մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

դ. աշխատանքի անվտանգության, պարապողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Մարզիչ-մանկավարժի որակավորման նվազագույն պահանջները` Մարզիչ-մանկավարժի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մասնագիտական կրթություն:

 

5. ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺ

 

1. Ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժի աշխատանքային գործառույթները`

1) ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժը պլանավորում և իրականացնում է ուսուցումը պարապողների հետ` նախապատրաստական փուլից սկսած սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա, բատուտ, ջրացատկ, գեղալող և գեղասահք մարզաձևերի չափորոշիչներին համապատասխան.

2) ապահովում է վերոնշյալ մարզաձևերի ծրագրերի կատարումը, չափորոշիչներով ամրագրված ակրոբատիկական պատրաստության պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը պարապող-մարզիկների կողմից` կիրառելով արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

3) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

4) մասնակցում է մարզադպրոցի մարզչական և մանկավարժական խորհուրդների աշխատանքներին, մարզական միջոցառումներին.

5) պահպանում է կազմակերպության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերը`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները, օրինակելի կանոնադրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն, 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,

բ. մրցումների անցկացման կանոնները և մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները,

գ. ֆիզդաստիարակության և մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

դ. աշխատանքի անվտանգության, պարապողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժի որակավորման նվազագույն պահանջները`

Ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի մասնագիտական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և սպորտային ակրոբատիկա մարզաձևի մարզական կարգ:

 

5. ՊԱՐՈՒՍՈՒՅՑ

 

1. Պարուսույցի աշխատանքային գործառույթները`

1) պարուսույցը պլանավորում և իրականացնում է ուսուցումը պարապողների հետ` նախապատրաստական փուլից սկսած սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա, բատուտ, ջրացատկ, գեղալող և գեղասահք մարզաձևերի չափորոշիչներին համապատասխան.

2) ապահովում է վերոնշյալ մարզաձևերի ծրագրերի կատարումը, չափորոշիչներով ամրագրված պարուսույցի պատրաստության պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը պարապող-մարզիկների կողմից` կիրառելով արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

3) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

4) մասնակցում է մարզադպրոցի մարզչական և մանկավարժական խորհուրդների աշխատանքներին, մարզական միջոցառումներին.

5) պահպանում է մարզադպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Պարուսույցի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պարուսույցի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերը`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները, օրինակելի կանոնադրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն, 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն, 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,

բ. մրցումների անցկացման կանոնները և մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները,

գ. ֆիզդաստիարակության և մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

դ. աշխատանքի անվտանգության, պարապողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Պարուսույցի որակավորման նվազագույն պահանջները`

Մարզադպրոցի պարուսույցի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի մասնագիտական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

6. ՆՎԱԳԱԿՑՈՂ

 

1. Մարզադպրոցի նվագակցողի աշխատանքային գործառույթները`

Մարզադպրոցի նվագակցողը պատասխանատու է զարգացնելու կատարողական հմտություններ, նպաստելու գեղարվեստական ճաշակի զարգացմանը, ապահովելու երաժշտական նյութի պրոֆեսիոնալ կատարումը մարզումների, մրցումների և սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա, գեղալող և գեղասահք մարզաձևերի մարզիկների ցուցադրական ելույթների ժամանակ:

Պահպանում է մարզադպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Մարզադպրոցի նվագակցողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Մարզադպրոցի նվագակցողի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերը`

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշումը և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը. մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները. կարողանա նվագակցել` հաշվի առնելով պարապողների անհատական ֆիզիկական տվյալները, ընտրել շարժումների առանձին տարրերը (էլեմենտներ) կատարելու համար անհրաժեշտ երաժշտություն: Նվագակցողի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է իմանա մարզումների և փորձերի անցկացման մեթոդիկան, մանկավարժության և հոգեբանության հիմունքները:

3. Մարզադպրոցի նվագակցողի որակավորման նվազագույն պահանջները`

Մարզադպրոցի նվագակցողի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի երաժշտական մասնագիտական կրթություն:

 

7. ՓՐԿԱՐԱՐ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺ

 

1. Փրկարար մարզիչ-մանկավարժի աշխատանքային գործառույթները`

1) փրկարար մարզիչ-մանկավարժը պատասխանատու է կազմակերպությունում ուսումնամարզական գործընթացի անվտանգ կազմակերպման, պարապողների կյանքի և առողջության պահպանման և կարգապահական կանոնների մշակման և ներդրման համար.

2) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

3) մասնակցում է մարզադպրոցի մարզչական և մանկավարժական խորհուրդների աշխատանքներին, մարզական միջոցառումներին.

4) պահպանում է մարզադպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Փրկարար մարզիչ-մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) փրկարար մարզիչ-փրկարարի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերը`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները, օրինակելի կանոնադրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն, 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն, 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,

բ. մրցումների անցկացման կանոնները և մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները,

գ. ֆիզդաստիարակության և մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

դ. աշխատանքի անվտանգության, պարապողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Փրկարար մարզիչ-մանկավարժի որակավորման նվազագույն պահանջները`

Փրկարար մարզիչ-մանկավարժի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի մասնագիտական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և լող մարզաձևի մարզական կարգ:

 

ՆԿԱՐԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՏՆՕՐԵՆԻ` ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ

 

1. Մարզադպրոցի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի աշխատանքային գործառույթները`

1) մարզադպրոցի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալը պատասխանատու է կազմակերպության շենքի, տարածքի և գույքի պահպանման, ուսումնամարզական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, կազմակերպության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.

2) ապահովում է կազմակերպության գույքի հաշվառումը, պահպանումը և արդյունավետ օգտագործումը.

3) պահպանում է մարզադպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Մարզադպրոցի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) մարզադպրոցի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերը`

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշումը և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը. մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները.

աշխատանքի անվտանգության, պարապողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Մարզադպրոցի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի որակավորման նվազագույն պահանջները`

Մարզադպրոցի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:

 

2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

1. Գլխավոր հաշվապահի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը.

2) աջակցում է կազմակերպության նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը.

3) հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպում է հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

4) գլխավորում է նախահաշիվների կազմման, սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները.

5) ապահովում է կազմակերպությունում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը` հաշվառման աշխատանքների առավելագույն կենտրոնացվածության հիման վրա, ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը, կազմակերպության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

6) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման, կազմակերպության աշխատողների պաշտոնական դրույքաչափերի սահմանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև կազմակերպության փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ.

7) ապահովում է հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի կիրառումը:

2. Գլխավոր հաշվապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. գլխավոր հաշվապահը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերը, հաստատության կառուցվածքը, դրա ուղղվածությունը, ռազմավարությունը և զարգացման հեռանկարները, հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգը, ֆինանսական հաշվառման ձևերը և կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանները և կարգը, հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգը և ժամկետները, հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդները, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրության հիմունքները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, աշխատանքի մշակույթը և ծառայողական էթիկայի կանոնները,

բ. իր գործունեության ընթացքում գլխավոր հաշվապահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով կազմակերպության հրամաններով և կարգադրություններով:

3. Գլխավոր հաշվապահի որակավորման նվազագույն պահանջները

Կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին հինգ տարվա ընթացքում հաշվապահի` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

3. ՀԱՇՎԱՊԱՀ

 

1. Հաշվապահի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը.

2) աջակցում է կազմակերպության նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը.

3) հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպում է հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

4) ապահովում է կազմակերպությունում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը` հաշվառման աշխատանքների առավելագույն կենտրոնացվածության հիման վրա, ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը, կազմակերպության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

5) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման, կազմակերպության աշխատողների պաշտոնական դրույքաչափերի սահմանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև կազմակերպության փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ:

2. Հաշվապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

6) հաշվապահի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. հաշվապահը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերը, հաստատության կառուցվածքը, դրա ուղղվածությունը, ռազմավարությունը և զարգացման հեռանկարները, հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգը, ֆինանսական հաշվառման ձևերը և կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանները և կարգը, հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգը և ժամկետները, հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդները, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրության հիմունքները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, աշխատանքի մշակույթը և ծառայողական էթիկայի կանոնները,

բ. իր գործունեության ընթացքում հաշվապահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով կազմակերպության հրամաններով և կարգադրություններով:

3. Հաշվապահի որակավորման նվազագույն պահանջները`

Կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին 3 տարվա ընթացքում հաշվապահի` առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) կազմում է կազմակերպության աշխատողների հետ կապված հրամանների նախագծերը.

2) վարում է կազմակերպության հրամանագիրքը.

3) մշակում է կազմակերպության աշխատողների հաշվառման, գրանցման, աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման, այդ գործառույթների կատարման հետ կապված այլ փաստաթղթեր.

4) սահմանված կարգով վարում է կազմակերպության աշխատողների անձնական գործերը, դրանցում կատարում է փոփոխություններ.

5) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի կազմում, հաշվառում և պահպանում.

6) կատարում է անձնակազմի հետ կապված փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ.

7) ապահովում է անձնակազմի հետ կապված պաշտոնական գրությունների, հանձնարարականների և հրամանների կազմումը, հրապարակումը կամ ծանուցումը.

8) ապահովում է կազմակերպության կառուցվածքային, հաստիքային պաշտոնների անվանացանկում փոփոխությունների նախապատրաստումը.

9) իրականացնում է կազմակերպության թափուր հաստիքների համալրման նպատակով համապատասխան աշխատանքներ (հայտարարության կազմում, աշխատանքի համար դիմած անձանց տվյալների հավաքագրում և համակարգում, հարցազրույցի կազմակերպում, ընդունվող քաղաքացու անձնական գործի կազմում.

10) իրականացնում է աշխատանքի ընդունվողի անձնական գործի բացում.

11) իրականացնում է աշխատանքային հարաբերությունների հետ կապված առաջարկությունների, դիմումների, բողոքների ընդունում, կազմակերպության տնօրենի հետ քննարկումների կազմակերպում և լուծումների առաջադրում (անձանց աշխատանքի ընդունում, այլ աշխատանքի տեղափոխում, փոխադրում, աշխատանքից ազատում և այլն).

12) իրականացնում է կազմակերպության աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցների կազմումը և ապահովում է դրանց կատարման վերահսկողությունը.

13) ապահովում է հրապարակման և ծանուցման ենթակա ներքին և անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի հրապարակումը և ծանուցումը:

2. Անձնակազմի կառավարման մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) պետք է իմանա նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

3) պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` աշխատանքային օրենսդրության հիմունքները, քաղաքացիական իրավունքի հիմունքները, անձնակազմին առնչվող գործավարություն, անձնակազմի կառավարման փաստաթղթերի ձևակերպման, համապատասխան գրանցամատյաններում գրանցումների և անձնական գործերի վարման պահանջները.

4) իր գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կազմակերպության անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

 

5. ԳՈՐԾԱՎԱՐ

 

1. Գործավարի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է կազմակերպության տնօրենի կողմից տրվող հանձնարարականների կատարումը, որոնք բխում են իր լիազորություններից և չեն հակասում հաստատության կանոնադրությանը.

2) ապահովում է հաստատության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման և իրականացման աշխատանքները.

3) իրականացնում է մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցումը և տրամադրումը` ըստ պահանջի.

4) իրականացնում է կազմակերպության գործունեության հետ կապված հրահանգների և հանձնարարականների ձևակերպումը և դրանց մասին իրազեկում է հաստատության ստորաբաժանումներին.

5) իրականացնում է կազմակերպության տնօրենի հանձնարարությամբ գրառումների և պաշտոնական գրությունների կազմումը.

6) ապահովում է հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունումը, անհրաժեշտության դեպքում` զանգերի կամ նամակագրության վերահասցեագրումը համապատասխան անձանց.

7) իրականացնում է կազմակերպության էլեկտրոնային փոստի և թղթային նամակագրության վարումը.

8) իրականացնում է կազմակերպության տնօրենի հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստումը և կազմակերպումը, խորհրդակցությունների ընթացքի արձանագրումը.

9) իրականացնում է փաստաթղթերի, տեղեկանքների, նամակների կազմումը և գործավարության վերահսկումը.

10) ապահովում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հավաքագրումը, մշակումը և ներկայացումը.

2. Գործավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով:

3. Գործավարի որակավորման նվազագույն պահանջները

Գործավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

6. ԲԺԻՇԿ

 

1. Բժշկի աշխատանքային գործառույթները`

Իրականացնում է կազմակերպության պարապողների բժշկական և բժշկավերականգնողական սպասարկումը` սկսած նախապատրաստական փուլից, առանձին դեպքերում ցուցաբերում է առաջին բժշկական օգնությունը` մինչև շտապ օգնության ժամանումը, մասնակցություն է ունենում ողջ ուսումնամարզական պրոցեսին, մարզչի հետ համատեղ հսկում է առանձին մարզիկներին տրվող ծանրաբեռնվածությունը և վերականգնման գործընթացը: Հսկողության տակ են վերցնում հեռանկարային մարզիկների հաշվեկշռված սնունդն ու մարզման վայրի սանիտարահիգիենիկ պայմանները:

2. Բժշկի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Մասնագիտական հմտությունների, սպորտի ոլորտի իրավական ակտերի, մարզաձևերի համար սահմանված չափորոշիչների իմացություն:

3. Բժշկի որակավորման նվազագույն պահանջները`

Բժշկի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

7. ԲՈՒԺՔՈՒՅՐ

 

1. Բուժքրոջ աշխատանքային գործառույթները`

Կազմակերպության պարապողների վնասվածքներ ստանալու դեպքում իրականացնում է առաջին բժշկական օգնությունը, օգնում է բժշկին` մասնագիտական պարտականությունները կատարելիս:

2. Բուժքրոջ գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Բուժքրոջ մասնագիտությամբ հմտությունների, մարզաձևերի համար սահմանված չափորոշիչների իմացություն:

3. Բուժքրոջ որակավորման նվազագույն պահանջները

Բուժքրոջ պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն և համապատասխան որակավորում ունեցող անձը, որն ունի ուսումնական հաստատությունում կամ որևէ բուժհաստատությունում բուժքրոջ աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

 

8. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ

 

1. Համակարգչային օպերատորի աշխատանքային գործառույթները`

1) վարում և թարմացնում է կազմակերպության տվյալների տեղեկատվական բազան.

2) ապահովում է տվյալների հավաքագրման և մշակման համար անհրաժեշտ ձևաթղթերի և տեղեկատվական նյութերի մշակումը և շրջանառությունը.

3) իրականացնում կազմակերպության աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ համակարգչային աշխատանքներ (փաստաթղթերի հավաքում, աղյուսակների կազմում, պատճենահանում, տպում և այլն).

4) իրականացնում է փաստաթղթերի լրացման և տվյալների գրանցման աշխատանքներ.

5) անհրաժեշտության դեպքում կազմում և ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ, ամսական և տարեկան հաշվետվություններ.

6) ներկայացնում է աշխատանքների բարելավման վերաբերյալ առաջարկություններ և անհրաժեշտ տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին.

7) պահպանում է կազմակերպության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

8) մասնակցում է կազմակերպության կազմակերպվող աշխատանքային հանդիպումներին և քննարկումներին` իր լիազորությունների շրջանակում.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

10) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Համակարգչային օպերատորի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) համակարգչային օպերատորի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) պետք է իմանա տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքները, տվյալների մշակման և պահպանման կանոնները, փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները.

3) գործունեության ընթացքում համակարգչային օպերատորն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, օրինակելի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով, իրավական այլ փաստաթղթերով:

3. Համակարգչային օպերատորի որակավորման նվազագույն պահանջները`

Համակարգչային օպերատորի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը` համակարգչային օպերատորական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կամ «Համակարգչային օպերատորական աշխատանք» ոլորտում վերապատրաստման հավաստագիր ունեցող և տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը տիրապետող անձը:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1265-Ն
Որոշում