ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1479-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների` անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, պարտավորությունների դադարեցման հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների` մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքերը և դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 1708-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման համար մաքսային վճարների» բառերով.
2) որոշման նախաբանում «և 175-րդ հոդվածի 10-րդ մասին» բառերը փոխարինել «, 175-րդ հոդվածի 10-րդ մասին և 186.5-րդ հոդվածի 9-րդ մասին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 90-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2026 թվական: