041.0519.221003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 հոկտեմբերի 2003 թվականի N 519-Ն
 
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին վերապահել գերատեսչական նորմատիվ ակտերի մշակման և հաստատման իրավասությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2003 թ. հոկտեմբերի 22-ի
N 519-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |  Իրավական ակտերի վերնագիրը  |       Նպատակը       |     Կատարողը    |
|ը/կ|                             |                     |                 |
|___|_____________________________|_____________________|_________________|
|1. |Ջրային համակարգերի պահպանման |ջրային համակարգի     |ՀՀ կառավարությանն|
|   |և  օգտագործման բնագավառի     |ինժեներատեխնիկական   |առընթեր ջրային   |
|   |ղեկավար և  ինժեներատեխնիկական|անձնակազմի           |տնտեսության      |
|   |անձնակազմին անվտանգության    |անվտանգության        |պետական կոմիտե   |
|   |տեխնիկայի կանոնների պահպանման|տեխնիկական կանոնների |                 |
|   |գծով ներկայացվող պահանջների  |տիրապետում և         |                 |
|   |մասին կարգ                   |պահպանում            |                 |
|___|_____________________________|_____________________|_________________|
|2. |Պոմպակայանների տեխնիկական    |պոմպակայանների       |ՀՀ կառավարությանն|
|   |շահագործման կանոններ         |տեխնիկական           |առընթեր ջրային   |
|   |                             |շահագործման          |տնտեսության      |
|   |                             |կանոնակարգում        |պետական կոմիտե   |
|___|_____________________________|_____________________|_________________|
|3. |Ոռոգման չափիչ-հաշվառող       |ոռոգման              |ՀՀ կառավարությանն|
|   |սարքերի տեղադրման և          |չափիչ-հաշվառող       |առընթեր ջրային   |
|   |շահագործման կարգ             |սարքերի տեղադրման և  |տնտեսության      |
|   |                             |դրանց շահագործման    |պետական կոմիտե   |
|   |                             |կանոնակարգում        |                 |
|___|_____________________________|_____________________|_________________|
|4. |Ջրամատակարարման համակարգերի, |ջրատնտեսական         |ՀՀ կառավարությանն|
|   |ջրատարների, ջրմուղ ցանցերի և |կառուցվածքների       |առընթեր ջրային   |
|   |ջրի մաքրման կայանների        |շահագործման խնդիրների|տնտեսության      |
|   |տեխնիկական շահագործման       |կանոնակարգում        |պետական կոմիտե   |
|   |կանոններ                     |                     |                 |
|___|_____________________________|_____________________|_________________|
|5. |Խմելու ջրի հաշվիչների        |խմելու ջրի հաշվիչների|ՀՀ կառավարությանն|
|   |տեղադրման և  շահագործման կարգ|տեղադրման և          |առընթեր ջրային   |
|   |                             |շահագործման          |տնտեսության      |
|   |                             |կանոնակարգում        |պետական կոմիտե   |
._________________________________________________________________________.