041.0075.060397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 մարտի 1997 թվականի թիվ 75
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» հրամանագրով`
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի մասին 1997 թվականի համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
 
      Վ. Ավանեսյան                - ՀՀ էկոնոմիկայի նախարար 
                                    (նախագահ)
      Լ. Բարխուդարյան             - ՀՀ ֆինանսների նախարար
      Հ. Հակոբյան                 - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
      Ս. Սաֆարյան                 - ՀՀ արդյունաբերության նախարար
      Մ. Ալեքսանյան               - ՀՀ արդարադատության նախարար
      Ա. Բաբլոյան                 - ՀՀ առողջապահության նախարար
      Ա. Թումանյան                - ՀՀ հարկային տեսչության պետ
 
2. Հանձնաժողովին` համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: