041.0390.160604
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2004 թվականի N 390-Ա
Դ. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Դավիթ Երիցյանին 2004 թվականի հուլիսի 10-15-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` «Թեհրան Թելեկոմ» վեհաժողովին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 20.07.04 թիվ 467-Ա որոշում)
2. Դ. Երիցյանի Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Դ. Երիցյանի Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ