040.0167.060697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 1997 թ. թիվ 167
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակելի շենքերի հարդարման ու սարքավորման աշխատանքների տեսակների և ծավալների մասնակի կրճատման ժամանակավոր թույլտվության մասին» թիվ 444 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) «Սենյակների, խոհանոցների և միջանցքների պատերի և առաստաղների հարդարում» աշխատանքի տեսակների 2-րդ սյունակում «միաշերտ» բառը փոխարինել «բարելավված» բառով.
բ) «Պատուհանների տեղադրում» աշխատանքի տեսակների 2-րդ սյունակից հանել «միաշերտ» բառը.
գ) «Պատշգամբների հատակների պատրաստում» աշխատանքի տեսակներից հետո հավելվածը լրացնել հետևյալ նոր տողով`
«Յուղաներկում դռների և պատուհանների հասարակ
յուղաներկում»: