| ԻՐՏԵԿ | 
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:     | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 նոյեմբերի 2006 թվականի N 06-Լ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ 03-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
 i 
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի օգոստոսի 10-ի ««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով չնախատեսված ՀՀ դատարանների նստավայրերի, դրանց սպասարկման տարածքների և սպասարկող դատավորների ցանկը հաստատելու և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.02.2006թ. թիվ 93 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Լ որոշման հավելվածի 6-րդ կետի 7-րդ տողի.
ա) «Նստավայրի անվանումը» սյունակի «Ալավերդի» բառը փոխարինել «Վանաձոր» բառով.
բ) «Սպասարկման տարածքը» սյունակի «Ալավերդու վարչական տարածք» բառերը փոխարինել «Վանաձորի վարչական տարածք» բառերով: