ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 օգոստոսի 1998 թվականի թիվ 519
 
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1998 թվականի հոկտեմբերի 4-10-ը ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանն ուղղված միջազգային համաժողով անցկացնելու կապակցությամբ`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետևյալ կազմը`
 
     Վ. Մովսիսյան    - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
     Ա. Մանուկյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
     Է. Մուրադյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին
                       տեղակալ
Կ. Գալուստյան   - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Վ. Ղազարյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
                       վարչության պետ
     Ա. Գալստյան     - ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական
                       քաղաքականության գլխավոր վարչության պետ
Լ. Եղիազարյան   - «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Պ. Ամիրջանյան  - Ազգային փորձագետ
     Տ. Գնունի       - Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն
     Ռ. Դավթյան      - ՀՀ ազգային հեռուստատեսության օպերատոր:
(1-ին կետը խմբ. 24.09.98 թիվ 559 որոշում)
2. ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանն ուղղված միջազգային համաժողովի անցկացման հանձնաժողովին` մշակել նշված համաժողովի նախապատրաստման ու անցկացման միջոցառումների ծրագիրը և համաժողովի նյութերի նախապատրաստման ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ հանձնաժողովին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 4-ը ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանն ուղղված միջազգային համաժողովի անցկացման հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվական և անհրաժեշտ այլ նյութեր:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ԱՄՆ գործուղման և նշված համաժողովի նախապատրաստման ու անցկացման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի տեսքով: