041.0276.260410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2010 թվականի N 276-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի N 5/1 բանաձևով հաստատված Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պաշտպանության նպատակով 2010 թվականի մայիսի 5-7-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Վ. Դեմիրճյանի, Ն. Բալայանի, Ս. Քրմոյանի, Ա. Ղուկասյանի, Ա. Ամիրզադյանի, Ա. Տիգրանյանի և Պ. Աղաբաբյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Կիրակոսյանի և Ձ. Աղաջանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 29.04.10 թիվ 292-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի ապրիլի 26-ի
N 276-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-7-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների
վարչության պետ
Ն. Բալայան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
խորհրդական
Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
Ա. Ղուկասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի
պետի տեղակալ
Ա. Ամիրզադյան - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության
մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ
Ա. Տիգրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի
բաժնի պետ