041.0707.030910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 707-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի, Առաջին փուլի վարկային համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 01.03.11 թիվ 154-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի սեպտեմբերի 3-ի
N 707-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(բանակցային խմբի ղեկավար)
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Մնացականյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային
համագործակցության վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ռ. Սարուխանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի
տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տրանսպորտի
և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
պարտքի կառավարման վարչության արտաքին պետական պարտքի
կառավարման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ
(կազմը փոփ. 01.03.11 թիվ 154-Ա որոշում)