040.0019.240111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2011 թվականի N 19-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 28-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, համայնքի վարչական սահմաններում գտնվող` իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.41 հեկտար բազմամյա տնկարկը` համաձայն հավելվածի, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանգստի համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի ղեկավարին`
1) եռամսյա ժամկետում ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 20-ի
N 19-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում