041.0091.090211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 փետրվարի 2011 թվականի N 91-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի 78-րդ նստաշրջանի ընթացքում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2011 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Դեմիրճյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Կ. Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Կապրիելյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին.
4) Շ. Սարատիկյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
(որոշումը փոփ. 21.02.11 թիվ 131-Ա որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի փետրվարի 9-ի
N 91-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 2-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Ա. Կիրակոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության
                         ղեկավար)
 
     Վ. Դեմիրճյան      - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի 
                         միջազգային իրավական հարաբերությունների վարչության 
                         պետ
 
     Կ. Սուջյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի 
                         միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու 
                         իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
 
     Ա. Կապրիելյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի 
                         միջազգային համագործակցության վարչության 
                         միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան 
                         երկրների հետ համագործակցության բաժնի պետ
 
     Շ. Սարատիկյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային 
                         փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության 
                         ռեֆերենտ