Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0337.080411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2011 թվականի N 337-Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մարտի 24-ի «2011 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-51-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2011 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2011 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2011 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2011 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2011 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2011 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում` մինչև 2011 թվականի հունիսի 25-ը,

բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2011 թվականի հունիսի 20-ը,

գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2011 թվականի հունիսի 20-ը:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան        - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Յու. Խաչատուրով  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի

նախագահի տեղակալ)

 

    Ս. Չալյան         - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

    Գ. Հակոբյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության տնօրեն

 

    Ա. Հովսեփյան      - ՀՀ գլխավոր դատախազ

 

    Հ. Քուշկյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

    Մ. Վարդանյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Ա. Աշոտյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Է. Նալբանդյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Հ. Կարապետյան     - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                        անվտանգության և ներքին գործերի մշտական

                        հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասցատրյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                        փոքրամասնությունների և կրոնի հարցերի

                        վարչության պետ

 

    Ա. Բադալյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

                        (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և     |             Հանձնաժողովների անդամները             |

|զինվորական       |                                                   |

|կոմիսարիատների   |                                                   |

|անվանումները     |                                                   |

|_________________|___________________________________________________|

|        1        |                           2                       |

|_________________|___________________________________________________|

|Երևան            |                                                   |

|----------       |                                                   |

|Արաբկիր          |Կ. Կարապետյան    - Երևանի  քաղաքապետ               |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Մաշտոց           |Է. Ապրիամով      - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ   |

|Կենտրոնական      |                 - Երևան  քաղաքի ոստիկանության     |

|Նոր Նորք         |                   վարչության պետ                  |

|Շահումյան        |                 - Երևան  քաղաքի կայազորի ռազմական |

|Շենգավիթ         |                   ոստիկանության բաժնի պետ         |

|Էրեբունի         |                 - ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ     |

|                 |                   վարչության պետ                  |

|_________________|___________________________________________________|

|Արագածոտն        |Ս. Սահակյան      - Արագածոտնի մարզպետ              |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Աշտարակ          |Ա. Նազարյան      - ՀՀ պաշտպանության նախարարի       |

|Ապարան           |                   տեղակալ                         |

|Թալին            |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - Արմավիր կայազորի ռազմական       |

|                 |                   ոստիկանության Աշտարակի          |

|                 |                   բաժանմունքի պետ                 |

|_________________|___________________________________________________|

|Արարատ           |Է. Բարսեղյան     - Արարատի մարզպետ                 |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արտաշատ          |Ա. Կարապետյան    - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության        |

|Արարատ           |                   վարչության պետ                  |

|Մասիս            |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության    |

|                 |                   վարչության պետի տեղակալ         |

|_________________|___________________________________________________|

|Արմավիր          |Ա. Ղահրամանյան   - Արմավիրի մարզպետ                |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արմավիր          |Վ. Գրիգորյան     - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի       |

|Էջմիածին         |                   տեղակալ                         |

|                 |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - Արմավիրի կայազորի ռազմական      |

|                 |                   ոստիկանության բաժնի պետ         |

|_________________|___________________________________________________|

|Գեղարքունիք      |Ն. Պողոսյան      - Գեղարքունիքի մարզպետ            |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Գավառ            |Հ. Օհանյան       - 2-րդ բանակային կորպուսի         |

|Մարտունի         |                   հրամանատար                      |

|Սևան             |                 - մարզային ոստիկանության          |

|Վարդենիս         |                   վարչության պետ                  |

|Կրասնոսելսկ      |                 - Սևանի  կայազորի ռազմական        |

|                 |                   ոստիկանության բաժնի պետ         |

|_________________|___________________________________________________|

|Լոռի             |Ա. Քոչարյան      - Լոռու մարզպետ                   |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Վանաձոր          |Լ. Երանոսյան     - 3-րդ բանակային կորպուսի         |

|Սպիտակ           |                   հրամանատար                      |

|Ստեփանավան       |                 - մարզային ոստիկանության          |

|Տաշիր            |                   վարչության պետ                  |

|Թումանյան        |                 - Լոռու կայազորի ռազմական         |

|                 |                   ոստիկանության Վանաձորի բաժնի պետ|

|_________________|___________________________________________________|

|Կոտայք           |Կ. Շահգալդյան    - Կոտայքի մարզպետ                 |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Կոտայք (Աբովյան) |Հ. Բաղմանյան     - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի       |

|Հրազդան          |                   տեղակալ                         |

|Չարենցավան       |                 - մարզային ոստիկանության          |

|Նաիրի            |                   վարչության պետ                  |

|                 |                 - Երևանի  կայազորի ռազմական       |

|                 |                   ոստիկանության Աբովյանի բաժնի պետ|

|_________________|___________________________________________________|

|Շիրակ            |Ա. Գիզիրյան      - Շիրակի մարզպետ                  |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Գյումրի          |Ս. Գալստյան      - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի       |

|Արթիկ            |                   տեղակալ                         |

|Աշոցք            |                 - մարզային ոստիկանության          |

|Անի              |                   վարչության պետի պաշտոնակատար    |

|Ախուրյան         |                 - Շիրակի կայազորի ռազմական        |

|                 |                   ոստիկանության բաժնի պետ         |

|_________________|___________________________________________________|

|Սյունիք          |Ս. Խաչատրյան     - Սյունիքի մարզպետ                |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Կապան            |Կ. Աղաջանյան     - 1-ին բանակային կորպուսի         |

|Գորիս            |                   հրամանատար                      |

|Սիսիան           |                 - մարզային ոստիկանության          |

|Մեղրի            |                   վարչության պետ                  |

|                 |                 - Գորիսի կայազորի ռազմական        |

|                 |                   ոստիկանության բաժնի պետ         |

|_________________|___________________________________________________|

|Վայոց ձոր        |Ս. Բագրատյան     - Վայոց ձորի մարզպետ              |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Եղեգնաձոր        |Պ. Պողոսյան      - 4-րդ բանակային կորպուսի         |

|Վայք             |                   հրամանատար                      |

|                 |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - Եղեգնաձորի կայազորի ռազմական    |

|                 |                   ոստիկանության բաժնի պետ         |

|_________________|___________________________________________________|

|Տավուշ           |Ա. Ղուլարյան     - Տավուշի մարզպետ                 |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Իջևան            |Ա. Փայտյան       - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի       |

|Տավուշ (Բերդ)    |                   տեղակալ                         |

|Նոյեմբերյան      |                 - մարզային ոստիկանության          |

|Դիլիջան          |                   վարչության պետ                  |

|                 |                 - Լոռու կայազորի ռազմական         |

|                 |                   ոստիկանության Իջևանի  բաժնի պետ |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Չալյան         - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Հովսեփյան      - ՀՀ 88865 զ/մ թերապևտիկ  բաժանմունքի օրդինատոր

 

    Կ. Ավագյան        - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

                        օգնության կազմակերպման վարչության հիվանդանոցային

                        բաժնի պետ

 

    Պ. Ներսիսյան     - ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության

                       ծառայողական քննությունների բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Չարչյան       - վնասվածքաբան

 

    Ա. Ռաֆայելյան    - վնասվածքաբան

 

    Հ. Գրիգորյան     - մաշկաբան

 

    Ս. Կիրակոսյան    - մաշկաբան

 

Գ. Հովհաննիսյան - նյարդաբան

 

    Գ. Եգանյան       - թերապևտ

 

    Լ. Նանիջանյան    - թերապևտ

 

    Ա. Շուքուրյան    - օտոլարինգոլոգ

 

    Ս. Կսպոյան       - օտոլարինգոլոգ

 

    Ա. Մուրադյան     - օտոլարինգոլոգ

 

    Ա. Շաքարյան      - ակնաբույժ

 

    Ս. Բաբաջանյան    - ակնաբույժ

 

    Մ. Միրիջանյան    - վիրաբույժ

 

    Գ. Մկրտչյան      - վիրաբույժ

 

    Հ. Զոհրաբյան     - սրտաբան

 

    Ա. Սարկիսով      - սրտաբան

 

    Վ. Բաբայան       - հոգեբույժ

 

Ա. Մելիք-Փաշայան - հոգեբույժ

 

    Հ. Հովսեփյան     - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2011
N 337-Ն
Որոշում