041.0482.010611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2011 թվականի N 482-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հունիսի 1-ի
N 482-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2005 թվականի հոկտեմբերի 28-ի
N 835-Ն որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գրիգորյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետի պաշտոնակատար
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային
ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
հանրակրթական վարչության պետ
Վ. Սուքիասյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչության պետ
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի
3-րդ վարչության պետի տեղակալ
Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)»: